Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 24.11.2015
2015թ. նոյեմբերի 27-ին ժամը 11-ին Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը: Օրակարգում՝

Մարզպետը գոհ էր շինաշխատանքների որակից 24.11.2015
Արդեն մի քանի տարի իրականացվող հրատապ ծրագրերից զատ, պետբյուջեի ֆինանսավորմամբ Լոռու մարզում կատարվում են նաև կառուցապատման այլ ծրագրեր, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքներ՝ Սպիտակ, Կաթնաջուր և Վանաձոր համայնքներում, ցանկապատում և շենքի արտաքին հարդարում՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում, մեծածավալ հիմնանորոգում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:
Աշխատանքային խորհրդակցություն 23.11.2015
Նոյեմբերի 23-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունում առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը, ով ներկայացրեց անցած մեկ շաբաթում մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերը: Ըստ նրա տեղեկատվության, նշված ժամանակահատվածում գրանցվել է 18 դեպք, որից 13-ը հրդեհի, 1-ը՝ ՃՏՊ, 1՝ դիակի հայտնաբերման և այլն:

Կանանց ձեռներեցության շաբաթ Հայաստանում. քննարկում Լոռու մարզպետարանում 20.11.2015
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ԿՁՑ) նախաձեռնությամբ նոյեմբերի 16-22-ը անց կկացվի «Կանանց ձեռներեցության շաբաթը Հայաստանում» միջոցառումների շարքը:

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցեց ավելի քան 50 քաղաքացի 19.11.2015
Նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց ավելի քան 50 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններից: Դիմողների հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի վարչությունների և բաժինների պատասխանատու աշխատակիցներ: