Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեկան հաշվետվություն ներկայացրեց անձնակազմի կառավարման բաժնի պետ Արտաշես Ադլոյանը

22.01.2016



Հունվարի 22-ին 2015թ. աշխատանքային հաշվետվությունով հանդես եկավ Լոռու մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Արտաշես Ադլոյանը: Հաշվետվությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, լրատվամիջոցներ:

Բաժնի պետը ներկայացրեց բաժնի գործառույթների շրջանակներում տարվա ընթացքում կատարված աշխատանքները, այն է՝ քաղաքացիական ծառայողների և մարզպետարանի ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենների անձնական գործերի վարումը, քաղծառայողների վերապատրաստումների կազմակերպումը, մրցույթների և ատեստացիաների կազմակերպումը և անցկացումը, պաշտոնների նշանակումը և ազատումը, դրանց սահմանված ժամկետների պահպանումը, թեստավորման հարցաշարերի և պաշտոնների անձնագրերի կազմումը և այլ գործառույթներ: Նա վստահեցրեց, որ ժամկետների ուշացումներ և բացթողումներ տարվա ընթացքում չեն ունեցել: Որոշակի տեխնիկական թերություններն ուղղվել են շատ արագ: Ա. Ադլոյանը հայտնեց, որ մարզպետարանի աշխատակազմի աշխատողների թվաքանակը` համաձայն հաստիքացուցակի չի փոփոխվել և կազմում է 149 մարդ, որից 133քաղծառայողներ են:

Խոսելով կատարվելիք աշխատանքներից՝ բաժնի պետը նշեց, որ 2017թ. հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու քաղաքացիական ծառայողների ատեստավորման անցկացման և վերապատրաստումների գործող համակարգը: Ներկայում աշխատանքներ են տարվում նոր համակարգի ներդրման համար, որի հետևանքով անհրաժտ կլինի մշակել և տեղայնացնել նոր ձևաչափի հարցաշարեր, ինչպես նաև համակարգչային ծրագրերով նախատեսված վերապատրաստումների համար վեր հանել կոնկրետ պահանջների կատարելագործման համար անհրաժեշտ ծրագրերը:

Ա. Ադլոյանը տեղեկացրեց, որ 2016թ.-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել  քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման նոր համակարգի ներդրման գործընթաց, այն է՝ վերանայել աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պաշտոնների խմբերի համապատասխանությունը  գործող պաշտոնի անձնագրերով իրականացվող գործառույթներին:   

ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված՝ իրականացվելու է թեստավորման հարցաշարերի սահմանադրության բնագավառի հարցաշարերի փոփոխություն բոլոր պաշտոնների խմբերում:

Մարզպետն իր գոհունակությունը հայտնեց տարվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքներից՝ հույս հայտնելով, որ նույնպիսի պատասխանատվությամբ աշխատանքներ կտարվեն նաև ընթացիկ տարում:

Ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին:

   (Ընդարձակ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ  lori.mtaes.am կայքէջի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում):

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:31:56