Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԱԻ նախարարի մոտ քննարկվել են Լոռու մարզում առկա մի շարք խնդիրներ

25.01.2016

 Հունվարի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ քննարկվել է էներգակիրների սակագների և աշխատավարձերի բարձրացման պատճառով մարզի մի շարք համայնքներում կուտակված պարտքերին առնչվող խնդիրը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Վանաձորի, Ստեփանավանի և Ալավերդու քաղաքապետերը:
Վերոնշյալ քաղաքային և Ջիլիզա գյուղական համայնքների ղեկավարները դիմել են ՀՀ կառավարությանը` այս հարցի լուծման նպատակով գումարներ հատկացնելու խնդրանքով:

Հանդիպմանը քննարկվել են խնդրին առնչվող հարցեր, քաղաքապետերը ներկայացրել են իրենց հիմնավորումները: Նշվել է, որ համայնքային բյուջեները թույլ չեն տալիս լայնածավալ ծրագրեր իրականացնել և սեփական եկամուտների հավաքագրումները հիմնականում ուղղվում են համայնքային հրատապ հարցերի լուծմանը: Ներկայացվել են համայնքներում առկա մի շարք խնդիրներ ևս` ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, վթարային շենքերի ամրացում, մանկապարտեզների կառուցում և այլն:

ՏԿԱԻ նախարարը հանձնարարել է քաղաքապետարանների ֆինանսական պատասխանատուների հետ մեկ անգամ ևս քննարկել խնդիրը, հստակեցնել հրատապ անհրաժեշտ գումարի չափը, որից հետո հարցը կներկայացվի կառավարությունը:

ՏԿԱԻ նախարարն ընդգծել է, որ նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ կկրեն, ինչպես նաև հաճախակի կլինեն այցերը մարզեր` խնդիրները տեղում քննարկելու նպատակով:
mta.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42