Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող  Լոռու մարզային  հանձնաժողովի ընդլայնված նիստը

Տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը 17.01.2014

Հունվարի 16-ին Վանաձորի «Օրրան» հկ «Գրիգորյան» կենտրոնում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին ընդլայնված նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։

Քաղաքացիների 2014թ. առաջին  ընդունելությունը

Քաղաքացիների 2014թ. առաջին ընդունելությունը 16.01.2014

Հունվարի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի դահլիճում անցկացրեց 2014թ. քաղաքացիների առաջին ընդունելությունը Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակչության համար: Ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության վարչությունների մասնագետները:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 14.01.2014

Հունվարի 13-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում նա հանդես եկավ հաշվետվությամբ՝ ամփոփելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախանշելով առաջիկա անելիքները:

Աշխատանքային խորհրդակցություն 09.01.2014

Հունվարի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Ամփոփելով նախորդ տարին՝ Ա. Նալբանդյանը նշեց, որ 2013թ.-ը բուռն աշխատանքային տարի է եղել, լուրջ քաղաքական գործընթացներ են իրականացվել, լուծում են ստացել բազմաթիվ խնդիրներ: Այսուամենայնիվ, ըստ նրա, շարունակում է մտահոգիչ մնալ արտագաղթը և գործազրկությունը: Մարզի ղեկավարի վստահեցմամբ, այս տարվա ծրագրերի մեծ մասն ուղղված են լինելու այդ կարևորագույն խնդիրների լուծմանը:

Մարզխորհրդի նիստում 27.12.2013

Դեկտեմբերի 27-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց այս տարվա վերջին մարզխորհրդի նիստը: Օրակարգում մեկ հարց էր՝ «Մարզում 2013 թ. կատարված աշխատանքների մասին»:

Վանաձորը ճանաչվել է 2013 թ. լավագույն քաղաքային մարզական համայնք

Վանաձորը ճանաչվել է 2013 թ. լավագույն քաղաքային մարզական համայնք 25.12.2013

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն մարզական բակ», ինչպես նաև «ՀՀ մարզերում և ԼՂՀ –ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումների ամփոփիչ հավաքը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09