Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն 12.03.2014

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում 2014թ. թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում Լոռու մարզում կկազմակերպվեն բաց դռների օրեր.

Շնորհավորագիր պատերազմի և աշխատանքի վետերանին

Շնորհավորագիր պատերազմի և աշխատանքի վետերանին 12.03.2014

Մարտի 11-ին ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը և Էդմոն Մարուքյանը Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանի և Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանի ուղեկցությամբ այցելեցին վանաձորաբնակ, պատերազմի և աշխատանքի վետերան Սրբուհի Կռոյանին՝ շնորհավորելու նրան ծննդյան 90-ամյա հոբելյանի և կանանց միամսյակի կապակցությամբ: Նրանք ջերմ բարեմաղթանքի խոսքեր հղեցին տարեց կնոջը հանձնելով ծաղկեփունջ և նվեր: Տիգրան Բադոյանը Սրբուհի Կռոյանին շնորհավորեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից՝ հանձնելով շնորհավորագիր:

Անակնկալներ Կանանց միամսյակի կապակցությամբ

Անակնկալներ Կանանց միամսյակի կապակցությամբ 12.03.2014

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այս տարի ևս Կանանց միամսյակի կապակցությամբ բազում անակնկալներ է մատուցում մարզկենտրոնի կանանց և աղջիկներին՝ նրանց տոնը դաձնելով առավել տպավորիչ:

Մարզպետը ծանոթացավ դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի ընթացքին

Մարզպետը ծանոթացավ դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի ընթացքին 10.03.2014

Այս տարի դպրոցական օլիմպիադաների մարզային փուլն անց է կացվում Վանաձորի Ա. Պուշկինի անվան (թիվ 4) հիմնական դպրոցում: Մարտի 6-ին օլիմպիադայի մասնակիցներին այցելեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի, վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանի ուղեկցությամբ։ Մարզի ղեկավարը զրուցեց մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցներից «Կենսաբանություն» առարկայից օլիմպիադային մասնակցող 30 աշակերտների հետ, հետաքրքրվեց նրանց հուզող հարցերով:

Աշխատանքային խորհրդակցություն 10.03.2014

Մարտի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Ներկայացվեցին «Տեղական տնտեսական զարգացման» մոդելի մշակման արդյունքները 10.03.2014

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18