Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության համատեղ հայտարարությունը

29.01.2016

 Սույն թվականի փետրվարի 1-ից հանրակրթական դպրոցներում դասապրոցեսը վերսկսվելու կապակցությամբ վիրուսաբանական իրավիճակը մարզում վերահսկելու նպատակով խստորեն արգելվում է սուր շնչառական վարակներով հիվանդների մուտքը ուսումնական հաստատություններ (ախտանիշներ՝ գլխացավ, մկանացավ, բարձր ջերմություն, հազ, թուլություն, հարբուխ, հեղձուկ, արյունահոսություն քթից), մինչև նրանց լիարժեք ապաքինումը: Նշված ախտանիշներով հիվանդներին ևս մեկ անգամ կոչ ենք անում դիմել բուժհաստատություններ:
Յուրաքանչյուր առավոտյան՝ մինչ դասապրոցեսի սկսվելը, ուսումնական հաստատություններ հաճախող երեխաները կհետազոտվեն բուժքույրերի կողմից: Բացակայությունները պետք է լինեն բացառապես հարգելի և համաբուժարանների տրամադրած տեղեկանքների հիման վրա:
Դպրոցներում պատկան մարմինների կողմից կկատարվեն անակնկալ ստուգայցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55