Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաջողված ծրագրերն արժանացան դրամաշնորհների

Հաջողված ծրագրերն արժանացան դրամաշնորհների 30.04.2014

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից, ինչպես հայտնի է, Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:

Արաբկիր վարչական շրջանի հերթական նվերը Լոռու մարզին 28.04.2014

Լոռու մարզի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև համագործակցության շրջանակներում ապրիլի 26-ին հերթական այցը կատարվեց Լոռու մարզ: Արաբկիրի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Գյուլումյանի գլխավորությամբ թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ եղան Վանաձորում:

Լոռու մարզպետարանի հարակից տարածքում մեկնարկեց շաբաթօրյակը

Լոռու մարզպետարանի հարակից տարածքում մեկնարկեց շաբաթօրյակը 28.04.2014

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ ապրիլի 26-ին շաբաթօրյակ էր կազմակերպվել մարզպետարանի հարակից տարածքում:

Դասը վարում էր ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը

Դասը վարում էր ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը 26.04.2014

Ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ծրագրի շրջանակներում «Դասը վարում է ոստիկանը» խորագրով միջոցառումներ են իրականացվում հանրապետության դպրոցներում: Ապրիլի 25-ին Լոռու մարզի Արևաշող համայնքում դասը վարում էր ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը, ով այդ դպրոցի շրջանավարտներից է: Դպրոց էին այցելել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզի ոստիկնության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:

     Նվիրված Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին

Նվիրված Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին 25.04.2014

Հայոց մեծ եղեռնի տարելիցի նախօրեին՝ ապրիլի 23-ին, երեկոյան, Լոռու մարզպետարանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի, «Լոռու երիտասարդ սերունդ» ՀԿ-ի և Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միության նախաձեռնությամբ, Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանի և Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանի գլխավորությամբ, եկեղեցու հարակից հրապարակից մեկնարկեց ջահերով քայլերթ դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքարերի պուրակ՝ Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման և ի հավաստումն հայ ժողովրդի հավերժության ու նրա կայացած անկախ պետականության:

Հողագործներին աջակցությունը ընթացքի  մեջ է

Հողագործներին աջակցությունը ընթացքի մեջ է 25.04.2014

Այս տարվա մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության պատճառած վնասը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ տուժյալ տնտեսվարողներին որպես աջակցություն՝ հատկացվելու էին գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի սերմացուներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18