Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեկան հաշվետվություն ներակայացրեց Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը

29.01.2016

 Հունավարի 29-ին տարեկան հաշվետվություն ներկայացրեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Միրնաս Սայադյանը: Հաշվետվություններին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, բաժինների աշխատակիցները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
Ըստ բանախոսի, համաձայն Լոռու մարզի 2014-2017թ.թ. սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրի 2015թ. տարեկան աշխատանքային պլանի, կրթության որակի բարձրացումը մարզում դիտվել է որպես ոլորտի զարգացման գերակա նպատակ: Այն ամբողջովին արտացոլում է 2016-2025թթ.«Կրթության զարգացման պետական ծրագրի» հիմնական պահանջները:
Մարզում շարունակվել են դպրոցների վերանորոգման, տեխնիկական վերազինման և գույքի թարմացման միջոցառումները, ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանը, դպրոցների` որպես ինքնակառավարման մարմինների ուժեղացմանն ուղղված աշխատանքները: Լոռու մարզի տարածքում 2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ գործում է 6 բուհ, 9 միջին մասնագիտական և 2 արհեստագործական պետական ուսումնական հաստատություն, 68 նախադպրոցական ուսումնական հաստատություն` 4538 երեխաներով, 2 ոչ պետական և 21 նախակրթարանային խումբ, 167 դպրոց, այդ թվում՝ 85-ը՝ միջնակարգ, 64-ը՝ հիմնա¬կան, 4-ը` հատուկ, 11 ավագ և 3 վարժարան: Վանաձոր քաղաքում գործում է մեկ արհեստագործական ուսում-նա¬րան` 13 խմբով (196 աշակերտ):
Ըստ իրականացվող հիմնական ծրագրերի մարզում գործում է 163 դպրոց, որից 151-ը` մարզային ենթակայության, 12-ը (11 ավագ և 1 հատուկ` խորացված ուսուցմամբ)` ԿԳ նախարարության ենթակայության:
Մարզային ենթակայությամբ գործող 151 դպրոցները ընդգրկում են`
• միջնակարգ դպրոցներ - 85,
• վարժարան - 1,
• հիմնական դպրոցներ - 65 (որոնցից 1-ը՝ հատուկ),
• 26120 սովորողները կոմպլեկտավորված են 1607 դասարաններում:
Լոռու մարզպետարանի տվյալների համաձայն` 2015-2016թթ. ուսումնական տարում մարզի 167 հանրակր¬թա¬կան դպրոցներում աշխատում է 3539 ուսուցիչ, այդ թվում` 3060 կին և 479 տղամարդ: 167 հանրակրթական հաստատություններում սովո¬րում է 29.693 աշա¬¬կերտ, որը 2014-2015թ.թ. ուսումնական տարվա համեմատ պակաս է 67 աշա¬կեր¬տով (աշակերտների թվաքանակի նվազման միտումը պայմանավորված է ավագ դպրոցների կար¬գա¬վիճակի փոփոխության և մեկ մասնավոր դպրոցի փակման հետ): 2015-2016թթ. ուսումնական տարում առաջին դասարան են հաճախել 3055 երեխա, իսկ 2014-2015թթ. ուստարում՝ 3061 երեխա: Դասարանների թիվը 2015-2016թթ. կազմել է 1775 (նա¬խորդ տարվա/1934/ համեմատ պակասել է 159-ով): Դասարանների նվազման միտումը պայմանավորված է ավագ դպրոցների կար¬գա¬վիճակի փոփոխության հետ:
Խոսելով միջնակարգ կրթության մասին` վարչության պետը նշեց, որ մարզային ենթակայության 151 դպրոցում աշխատում է 3126 ուսուցիչ, որոնցից 2920-ը ունի բարձրագույն մանկավարժական, կամ բարձրագույն կրթություն (91.2%-ը), մնացած 206-ը` միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն:
2015-2016 ուստարվա սեպտեմբերի տվյալներով մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աշակերտների թվի աճ` 894-ով:
2015թ. սեպտեմբերին 1-ին դասարան է ընդունվել 3055 երեխա: Այս ցուցանիշը 38-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ դպրոցների տվյալների 2014թ. մարզի տարածքում հայտնաբերվել են տարբեր պատճառներով պարտուսից դուրս մնացած 19 երեխաներ, որոնք ուղղորդվել են ուսումնական հաստատություններ:

2015թ.-ին ՀՀ Լոռու մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների կառուցապատման և նորոգման նպատակով ներդրումը կազմել է 428.88 մլն. դրամ:
Մարզային ենթակայության թվով 17 հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից խնայված միջոցներով իրականացվել են շուրջ 80.9 մլն. դրամի նորոգման աշխատանքներ:
Մարզային ենթակայության թվով 151 հանրակրթական ուսումնական հաստատություններից 107-ը ջեռուցվում է բնական գազով, որից 61-ը ունի լոկալ համակարգ, 46-ը՝ գազի վառարան: Թվով 22 ուսումնական հաստատություն ջեռուցվում է վառելափայտով, 1-ը հեղուկ վառելիքով, 17-ը էլ.էներգիայով: Թվով 4 դպրոց օգտագործում է խառն էներգակիր:
-Լոռու մարզպետի հանձնարարությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը ուսումնասիրելու նպատակով 2015թ-ի նոյեմբերին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների կողմից կազմակերպվել են այցելություններ Վանաձորի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջանների թվով 16 դպրոցներ (ընդհանուր 56 ուսուցիչների մոտ): Դասալսումները կազմակերպելու համար այլ դպրոցների համապատասխան մասնագետնետներից ձևավորվել են հանձնախմբեր, որոնց կողմից տրված դասալսման թերթիկների համաձայն` ընդհանուր միջին գնահատականը բարձր է միջինից,-ասաց Մ. Սայադյանը՝ նշելով, որ հանրակրթական 12 դպրոցներում տրվել են թեմատիկ գրավոր աշխատանքներ հայոց լեզու, մաթեմատիկա, հայոց պատմություն, ռուսաց լեզու, անգլերեն, քիմիա առարկաներից: Բոլոր առարկաներից միջին գնահատականը կազմել է 6.5 միավոր: Գործընթացը կրում է շարունակական բնույթ: Արդյունքում ի հայտ եկած թերությունները շտկելու համար տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց պարտադիր կատարումը վերահսկվում է կրթության բաժնի կողմից:
Փետրվարի 16-ից մարտի 9-ը կազմակերպվել և անց են կացվել օլիմպիադանների տարածքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել են համապատասխանաբար՝ մոտ 1000 և 500 աշակերտներ: Մարզային փուլի արդյունքում 132 (նախորդ տարում` 127) աշակերտներ իրավունք են ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:
Վերջնական արդյունքում մարզն ունեցել է հանրապետական փուլի 29 (նախորդ տարում ` 49) մրցանակակիր, որոնցից.
ա/ 1-ին կարգի դիպլոմ – 1 ( նախորդ տարում` 2),
բ/ 2-րդ կարգի դիպլոմ –5 (նախորդ տարում` 12)
գ/ 3-րդ կարգի դիպլոմ –7( նախորդ տարում` 18)
դ/ գովասանագիր - 16 (նախորդ տարում` 17):
ՆԶՊ առարկայից օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը, մասնակիցներից 4-ն անհատական մարզաձևերում ճանաչվել են լավագույնը:
2015թ-ին տեղեկատվական տեխնոլոգիաներ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխության <<Լավագույն աշակերտ>> անվանակարգի հաղթողներ են ճանաչվել <<Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի>> աշակերտներ Արթուր Ղազարոսյանը և Պարգև Ավետիսյանը: Ի դեպ, դպրոցն ընդգրկվել է հանրապետության 5 լավագույն դպրոցների շարքում, որտեղ առաջին անգամ իրականացվելու է ՏՀՏ (տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ) պիլոտային ծրագիրը` Սինոպսիս Արմենիա, Viva Cell ընկերությունների նախաձեռնությամբ և օժանդակությամբ:
Հատուկ կրթություն մարզում իրականացվում է Վանաձորի թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցում` 78 երեխա) և Սպիտակի հատուկ դպրոցում` 70 երեխա:
Լոռու մարզում 2015թ. սեպտեմբերից ներառական կրթություն իրականացնում են 12 դպրոցներ` Վանաձորի թիվ 6 (21 աշակերտ), Վանաձորի թիվ 16 դպրոց` (56 աշակերտ), Վանաձորի թիվ 18 դպրոց` (34 աշակերտ), Վանաձորի թիվ 25 դպրոց` (25 աշակերտ), Վանաձորի թիվ 27 դպրոց` (30 աշակերտ), Ստեփանավանի թիվ 1 դպրոց (31 աշակերտ), Ստեփանավանի թիվ 2 դպրոց` (33 աշակերտ), Ստեփանավանի թիվ 6 դպրոց (51 աշակերտ) , Ալավերդու թիվ 12 դպրոց` (40 աշակերտ) Ախթալայի թիվ 1 դպրոց (7 աշակերտ), Կուրթանի դպրոց` (8 աշակերտ) և Սպիտակի թիվ 8 դպրոց` (24 աշակերտ ):
2016 թ. հունվարից ներառական կրթություն կիրականացնի ևս 4 դպրոց` Վանաձորի թիվ 28` (15 աշակերտ), Վանաձորի թիվ 30` (14 աշակերտ), Ստեփանավանի թիվ 3 (20 երեխա), Ալավերդու թիվ 2` (19 աշակերտ):
Այսպիսով` 2015-2016 ուսումնական տարում ներառական կրթություն կիրականացվի մարզի 16 հանրակրթական դպրոցներում, որտեղ, ընդհանուր հաշվով, կընդգրկվի 428 աշակերտ:
Ոչ պետական միջոցներով կրթական օբյեկտների և նախադպրոցական հաստատությունների մասով իրականացվել են մի շարք ներդրումներ: Ծրագրում ընդգրկված են նաև դպրոցներում գործող 21 նախակրթարանները:
Մարզի 33 ուսման գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտներին և սովորողներին նշանակվել է <<Լոռու դպրոց>> հիմնադրամի անվանական կրթաթոշակ 3000-10000 դրամիչափով: 16 շնորհալի երեխաների <<Լոռու մշակույթ և սպորտ>> հիմնադրամի կողմից նշանակվել է 10000-20000 դրամի չափով կրթաթոշակ:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում <<Լոռու դպրոց>> հիմնադրամի կողմից մարզի ավելի քան 1200 անապահով ընտանիքների դպրոցական երեխաների հատկացվել են 11 անուն գրենական պիտույքներ, գրքերի վարձավճարներ և զանազան կարգի այլ օգնություններ:
Մշակույթ: 2015թ.-ին մարզում գործում է 8 արվեստի, 3 գեղարվեստի, 1 պարարվեստի, 9 երաժշտական դպրոցներ, Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղ, 1 արվեստի պետական քոլեջ, 5 մշակույթի պալատ, 42 մշակույթի ակումբ, 2 մշակույթի և ժամանցի կենտրոն, 1 ռուսական մշակույթի տուն, 10 թանգարան, որից 4-ը՝ տուն–թանգարաններ, 1-ը՝ երկրագիտական, 2-ը՝ կերպարվեստի, 3-ը՝ կենցաղի, 63 գրադարան, որոնցից մեկը՝ Լոռու մարզային, իսկ 16-ը՝ քաղաքային (այդ թվում, 5-ը՝ մանկական), 47-ը գյուղական գրադարաններ են: 2013-2014թթ-ներին գրադարանների ընթերցողների և թանգարաններ հաճախողների թիվն աճել է:
2015 թ. կազմակերպվել և համակարգվել են պետական, ազգային և այլ տոներ, հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ, որոնք նպաստում են ազգային ծեսերի ու ավանդույթների վերականգմանը և տարածմանը, ազգաբնակչության գաղափարական գիտակցության զարգացմանը, ճաշակի բարձրացմանը, ժամանակակից քաղաքացու ձևավորմանը:
Մարզի համայնքներում, գեղարվեստական դպրոցներում, թատրոններում և մշակույթի տներում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, նվիրված Ամանորյա և Սուրբ ծննդյան օրվան, Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարելիցին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Առաջին Հանրապետության տոնի և Ղարաքիլիսայի հերոսամարտին, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին, ՀՀ Անկախության 24-ամյա հոբելյանին և Սահմանադրության օրվան, 1988թ.երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և այլն:

«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում կազմակերպվել և անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսությունը, «Ազգային նվագարանների երգի-պարի, ասմունքի» ամենամյա Լոռու մարզային փառատոնը, «Լոռվա հարսանիք» հանդիսություն Արևաշող և Ստեփանավան համայնքներում, «Վարդավառ» հանդիսությունը Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստյան գոտու տարածքում, «Լոռի-Արցախ» մշակութային միջոցառումը, որը կայացել է Մարտակերտի մշակույթի պալատում: Կազմակերպվել են նաև այլ միջոցառումներ:
Կազմակերպվել և անցկացվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոն»-ի նախնական և եզրափակիչ փուլերը:

Կազմակերպվել է «Մեր տունը>> խորագրով համահայկական դրամահավաքը, որը կայացել է Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում և այլն:
Սպորտ և երիտասարդություն: Լոռու մարզի տարածքում գործում է 18 մարզադպրոց` Վանաձորում, Ալավերդում, Սպիտակում, Տաշիրում, Ստեփանավանում, Գուգարքում, Ջրաշենում: Վանաձորում գործում են նաև «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբը, «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն, «Հայաստան» ՄՀԿ-ն, «Վազգեն Բադալյան» և «Լոկոմոտիվ» մարզական միությունները:
Վերջին 5 տարիների ընթացքում կառուցվել է Ստեփանավանի մարզադպրոցի նոր շենքը, վերակառուցվել են Վանաձորի ՕՀՄՄՄԴ և ձմեռային ձևերի մարզդպրոցները, «Հայաստան» ՄՀԿ-ում (մասնակիորեն փոխվել է դահլիճի հատակը, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, շրջակա տարածքի ասֆալտապատման աշխատանքներ - շուրջ 5 մլն դրամ): Մարզի մարզիկները վերջին տարիներին հասել են լուրջ հաջողությունների:
2015թ. աջակցություն է ցուցաբերվել այնպիսի միջոցառումների կազմակերպմանն, ինչպիսիք են <<Լոռվա ձմեռ-2015>> 45-րդ ավանդական մարզատոնահանդեսը, Վանաձորում անց կացված <<ՀՀ Լոռու մարզպետի գավաթ>> մրցաշարը` ֆուտզալ մարզաձևից, որին մասնակցեցին տարածաշրջաններում հաղթած թիմերը, ինչպես նաև Վանաձորից 12 թիմ (ընդհանուր 16 թիմ), ՀՀ անկախության 24-րդ տարելիցին նվիրված ամենամյա դպրոցականների մարզական խաղերի տարածաշրջանային, մարզային և հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցել են Լոռու մարզի հավաքական թիմերը, ՀՀ <<Ազգային Ժողովի Գավաթ>>-ի խաղարկության մրցումների ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային փուլերը և այլն:
Անդրադառնալով վարչության հիմնախնդիրներին՝ Մ. Սայադյանը նշեց, որ մի շարք դպրոցներում դասապրոցեսի նկատմամբ դրսևորվում է ոչ պատշաճ և սրտացավ վերաբերմունք: Դրա մասին է վկայում ՀՀ պետական տեսչության կողմից ուսումնասիրված 48 դպրոցներում մի շարք առարկաներից աշակերտների կողմից ցուցաբերված ցածր գիտելիքները: Դեռևս թույլ է դպրոցների խորհուրդների աշխատանքը: Գյուղական դպրոցների մի մասն ապահովված չէ մասնագետ ուսուցիչներով: Տարեցտարի դպրոցները ստիպված են մի քանի անգամ տալ մրցույթների հայտարարություն, սակայն ժամերի քիչ լինելու պատճառով դիմողներ չեն լինում: Մարզի 52 դպրոց չունի մարզադահլիճ: Դեռևս չի հաջողվում ավելի մասսայական դարձնել <<Լավագույն ուսուցիչ>>, <<Լավագույն տնօրեն>>, <<Լավագույն դաստիարակ>> մրցույթները: Դրա հիմնական պատճառները` դպրոցների թերացումն է և ուսուցիչների մոտ հետաքրքրության, ինչպես նաև շահագրգռվածության բացակայությունը: Թույլ է ուսումնական հաստատությունների` սեփական նախաձեռնությամբ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ: Որպես կանոն, դպրոցները ապավինում են պետական բյուջեին: Սպորտի ոլորտում հիմնախնդիր է մնում մարզադպրոցներում մարզագույքի պակասը, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում պարապմունքները ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Լոռու մարզը ունենալով ֆուտբոլային հարուստ ավանդույթներ այսօր ունի բարեկարգ մարզադաշտի կարիք: Մշակութային կառույցների շենքային պայմանների ոչ բավարար վիճակը և այլն:
Ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին:

Ամփոփելով հաշվետվությունը՝ մարզպետը հանձնարարեց ընթացիկ տարում առավել լուրջ ուշադրություն ցուցաբել կրթության որակի նկատմամբ, լուրջ ուշադրություն դարձնել նաև ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ինչպես նաև դպրոցական խորհուրդների աշխատանքին:
-Վատահ եմ, որ հետրևողական աշխատանքի միջոցով կկարողանանք վերացնել թերություններն ու բացթողումները. մեր առաջնային խնդիրը կրթության որակի բարձրացումը պետք է լինի,-ասաց Ա. Նալբանդյանը:
(Ընդարձակ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ lori.mtaes.am կայքէջի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55