Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մ Ե Ծ Ա Ր ՈՒ Մ

Մ Ե Ծ Ա Ր ՈՒ Մ 17.02.2014

Փետրվարի 19-ին ժամը 18.30-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 և գուսան Սարգիս Զաքարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որի ընթացքում Հանրապետության ճանաչված արտիստների, «Հորովել» երգի-պարի համույթի կատարմամբ կհնչեն Ամենայն հայոց բանաստեղծի և Լոռու անվանի գուսանի ստեղծագործությունները, կկազմակերպվի գրքերի ցուցահանդես-վաճառք: Կազմակերպիչներ՝ ՀՀ Լոռու մարզպետարան Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմ «Լոռվա ձոր» հայրենակցական միություն

Ներկայացվեց Լոռու մարզպետի տարեկան հաշվետվությունը

Ներկայացվեց Լոռու մարզպետի տարեկան հաշվետվությունը 14.02.2014

Փետրվարի 14-ին, Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի ընդլայնված նիստ:

Համայնքների ղեկավարները հանդես են գալիս տարեկան հաշվետվություններով

Համայնքների ղեկավարները հանդես են գալիս տարեկան հաշվետվություններով 13.02.2014

Լոռու մարզպետարանը մարզպետ Արթուր Նալբանդյանի հստակ պահանջով որդեգրել է թափանցիկ աշխատաոճը: Նույն պահանջը ներկայացվում է նաև մարզի համայնքների ղեկավարներին:

Կարևորվեց գազամատակարաման, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման այլընտրանքային տարբերակների առկայությունը 13.02.2014

Փետրվարի 13-ին Լոռու մազրպետարանում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների Լոռու մարզային հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 13.02.2014

Փետրվարի 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիներին հիմնավոր ու սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, այլ ստորաբաժանումների մասնագետներ:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը 12.02.2014

Փետրվարի 12-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա Լոռու մարզպետարանում քննարկում անցկացրեց մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, ԱԻՆ, Լոռու մարզի փրկարարական վարչության աշխատակիցների մասնակցությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17