Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատաժողով «Լոռու մարզում զբոսաշրջության զարգացում» թեմայով

Աշխատաժողով «Լոռու մարզում զբոսաշրջության զարգացում» թեմայով 03.04.2014

Ապրիլի 2-ին Վանաձորում Լոռու մարզպետարանի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով «Լոռու մարզում զբոսաշրջության զարգացում» թեմայով: Մասնակցում էին մարզային իշխանության, տուրիստական գործակալությունների, կրթական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզի 10 համայնքների ղեկավարներ:

Խորհրդակցություններ Լոռու մարզպետարանում 01.04.2014

Ապրիլի 1-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն էր հրավիրել փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի, Վանիկ Ասատրյանի, Տիգրան Բադոյանի, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի և Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանի մասնակցությամբ: Ամփոփվեցին նախորդ ամսվա և այս տարվա առաջին եռամսյակի հարկերի հավաքագրման ցուցանիշները:

Աշխատանքային խորհրդակցություն 31.03.2014

Մարտի 31-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Վերջին օրերի տեղացած առատ ձյան հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը ներկայացնելու նպատակով խորհրդակցությանը մասնակցում էր նաև Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը:

Լոռու մարզպետը շնորհավորել է թատերական գործիչներին 28.03.2014

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանին, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին և Ալավերդու համայնքային դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանին: Նա հյուրասիրություն է կազմակերպել նաև Վանաձորի քաղաքապետարանի տիկնիկային և Ալավերդու թատրոնների կոլեկտիվների համար:

Ստեղծվեց «Հայրենական ապրանքարտադրողների միության» Լոռու մարզային մասնաճյուղ

Ստեղծվեց «Հայրենական ապրանքարտադրողների միության» Լոռու մարզային մասնաճյուղ 28.03.2014

Մարտի 28-ին Լոռու մարզպետարանում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել «Հայրենական ապրանքարտադրողների միություն» հկ նախագահ Վազգեն Սաֆարյանի, միության ներկայացուցիչների և Լոռու մարզի տնտեսվարողների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի վարչությունների և բաժինների պետեր:

ՊԱԿԱ-Լոռի  համագործակցության շրջանակներում. Լուսաղբյուրում կգործի ոչխարաբուծական փորձարարական ֆերմա

ՊԱԿԱ-Լոռի համագործակցության շրջանակներում. Լուսաղբյուրում կգործի ոչխարաբուծական փորձարարական ֆերմա 27.03.2014

Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ Դ՛Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնալ խորհրդի և Լոռու մարզպետարանի միջև 2012թ դեկտեմբերին կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում, համատեղ ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվում ֆրանկոֆոնիայի, տուրիզմի, ագրոտուրիզմի և անասնապահության՝ մասնավորապես ոչխարաբուծության զարգացման ուղղությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34