Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Լավագույն նախադպրոցական ուսումնական հիմնարկ» մրցույթը կայացավ 23.05.2016
Մայիսի 20-ին Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն նախադպրոցական ուսումնական հիմնարկ» մրցույթի Լոռու մարզային փուլը:
Աշխատանքային խորհրդակցություն 23.05.2016
Մայիսի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Լոռու մարզ 20.05.2016
Մայիսի 20-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, նախարարության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նախարարը նախ այցելեց Սպիտակի տարածաշրջանի Սարամեջ համայնք՝ ծանոթանալու «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գյուղտեխնիկային և կատարված աշխատանքներին:

Շնորհավորագրեր ՝ թանգարանների վաստակաշատ մի խումբ աշխատակիցների 19.05.2016
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի կերպարվեստի, Ստեփան Զորյանի տուն- թանգարաններում և Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում: Նա թանգարանների աշխատակիցներին ջերմ բարեմաղթանքներ հղեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և իր անունից՝ մաղթելով սեղծագործական ավյուն և հաջողություններ:

ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ձեռնարկումները տալիս են ցանկալի արդյունք 19.05.2016
«Հայ օգնության ֆոնդի», «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի», «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» և «Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոնի» ընդգրկմամբ ստեղծված կոնսորցիումի կողմից 8 ամիս առաջ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց կրթական ծրագիր: Այն արդեն ամփոփման փուլում է, և մայիսի 18-ին Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչները հանդիպեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ՝ ներկայացնելու ծրագրի արդյունքները:
Աշխատանքային խորհրդակցություն 16.05.2016
Մայիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: