Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ծանոթացավ «Սարտոն» կարի ֆաբրիկայի արտադրական գործունեությանը

Մարզպետը ծանոթացավ «Սարտոն» կարի ֆաբրիկայի արտադրական գործունեությանը 18.03.2015

Վանաձորի «Սարտոն» ընկերության աշխատանքային պայմաններին ու գործունեությանը ծանոթանալու նպատակով մարզպետ Արթուր Նալբանդյանը մարտի 17-ին փոխմարզպետների ուղեկցությամբ եղավ ֆաբրիկայում: Ֆաբրիկայի տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանը հյուրերին ուղեկցեց արտադրամասերով, պատմեց արտադրության ներկայի ու առաջիկա ծրագրերի մասին:

Աշխատանքային խորհրդակցություն 16.03.2015

Մարտի 16-ին Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի, մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, համայնքներում եկամուտների հավաքագրմանը, առողջապահական իրադրությանը վերաբերող, քաղաքաշինությանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, կրթությանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 12.03.2015

Մարտի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար, թեև նրանց թվում կային նաև Ալավերդի, Պրիվոլնոյե, Ղուրսալի, Ձորագետ համայնքների բնակիչներ: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ներկա էին նաև մարզպետարանի մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Եվրամիության պատվիրակությունը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան նշեցին Կանանց միջազգային տոնը

Եվրամիության պատվիրակությունը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան նշեցին Կանանց միջազգային տոնը 12.03.2015

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան(ՀԵԿԱ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում մարտի 11-ին Ախթալայում կազմակերպել էին տեղեկատվական միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային տոնին: Ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Եվրամիության, ՀԵԿԱ ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, լրատվամիջոցներ:

Մարզպետը ծանոթացավ Վանաձորի թիվ 18 դպրոցի հիմնանորոգման ընթացքին

Մարզպետը ծանոթացավ Վանաձորի թիվ 18 դպրոցի հիմնանորոգման ընթացքին 11.03.2015

Մարտի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի և Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցում՝ ծանոթանալու այստեղ կատարվող շինաշխատանքների ընթացքին:

Վանաձորի քաղաքապետի հաշվետվությունը գնահատվեց բավարար

Վանաձորի քաղաքապետի հաշվետվությունը գնահատվեց բավարար 11.03.2015

Մարտի 10-ին լսվեց Վանաձոր քաղաքի համայնքի ղեկավարի հաշվետվությունը 2014 թ. կատարված աշխատանքների մասին: Նիստին հրավիրվել էին Լոռու մարզպետը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ՏԻ և ՀԳՄ գծով վարչության պետը: Ներկա էին հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24