Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում էին ՏԿԱԻ և Գյուղատնտեսության նախարարները

Լոռու մարզում էին ՏԿԱԻ և Գյուղատնտեսության նախարարները 08.04.2015

Ապրիլի 7-ին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղավ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ներառված Լոռու մարզի 7 համայնքներում:

Դպրոցականների օգնությամբ անմոռուկներ պատրաստեց  նաև մարզի ղեկավարը

Դպրոցականների օգնությամբ անմոռուկներ պատրաստեց նաև մարզի ղեկավարը 08.04.2015

Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը՝ անմոռուկ ծաղիկը, հետայսուն ոչ միայն հիշողության, այլև պահանջատիրության խորհուրդ ունի աշխարհասփյուռ հայերի համար: Ծաղկի խորհրդին, նախորդ դարասկզբին տեղի ունեցած ահասարսուռ ոճիրին հայ մանուկները հաղորդակից են դառնում թե՛ նախակրթարաններում և թե՛ դպրոցներում՝ առաջնորդվելով «Հիշում եմ և պահանջում եմ» կարգախոսով:

ՀՀ նախագահի նվերը՝ Եղեռնը վերապրած վանաձորցի տատիկներին

ՀՀ նախագահի նվերը՝ Եղեռնը վերապրած վանաձորցի տատիկներին 08.04.2015

Եղեռնը վերապրած վանաձորցի երկու տատիկների՝ 102-ամյա Մարգարիտա Չիլինգարյանին և 103-ամյա Լուսիկ Անդրեասյանին հունիսի 7-ին այցելեցին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:

Ցուցադրություն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Ցուցադրություն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին 07.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցադրություն բացվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանում: Ցուցադրվում են Լոռու նկարիչների ստեղծագործություններ և աշխատանքներ թանգարանի ֆոնդային հավաքածուից: Ներկայացված շուրջ 90 աշխատանքներն աչքի են ընկնում ժանրային բազմազանությամբ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կոլաժ: Արվեստագետներից յուրաքանչյուրը, ապավինելով սեփական և ազգային զարկերակի հիշողությանը, փորձել է յուրովի ներկայացնել դարասկզբին հայկական իրականությանը պատուհասած աննախադեպ ոճիրը:

Աշխատանքային խորհրդակցություն 07.04.2015

Ապրիլի 7-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, համայնքներում եկամուտների հավաքագրմանը, առողջապահական իրադրությանը վերաբերող, քաղաքաշինությանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, կրթությանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

Մարզպետը շնորհավորեց մարզի  համայնքների կին ղեկավարներին և  բազմազավակ մայրերին

Մարզպետը շնորհավորեց մարզի համայնքների կին ղեկավարներին և բազմազավակ մայրերին 07.04.2015

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մարզի ղեկավարը շնորհավորեց և բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց մարզի 4 համայնքների կին ղեկավարներին և 10-ը բազմազավակ մայրերի: Հերոս մայրերին դիմելով՝ Արթուր Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ հայրենիքին հայորդիներ պարգևելու համար, դժվարությունների հաղթահարման գնով զավակներին կրթելու ու դաստիարակելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24