Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց ամառային զորակոչը

03.07.2017

 Հուլիսի 2-ին մեկնարկեց 2017թ. ամառային զորկոչը: Մարդաշատ էր Վանաձորի զինվորական կոմիսարիատի բակը. նորակոչիկներին Հայոց ազգային բանակ էին ճանապարհում ծնողներն ու հարազատները: Նրանց բարի ճանապարհ ու աննկուն ծառայություն մաղթելու էին եկել նաև մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Հովհաննես Թադևոսյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և իր անունից նորակոչիկներին ողջերթի ջերմ խոսքեր հղեց մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը՝ մաղթելով, որ հայրենիքին պատվով ծառայելուց հետո նրանք ողջ-առողջ տուն դառնան՝ շենացնելու իրենց հայրենի տունը, իրագործելու իրենց բաղձալի երազանքները:
Ավանդույթի համաձայն մարզպետարանի կողմից բոլոր նորակոչիկներին առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրեցին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23