Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին Փամբակ և Ջիլիզա համայնքների ղեկավարները

29.06.2017

Այսօր մարզպետ Արթուր Նալբանդյանն իր աշխատասենյակում ընդունեց Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանին և Ջիլիզա համայնքի ղեկավար Մհեր Վարդանյանին՝ նրանց տեղական ինքնակառավարման մարմիններում երկարատև արգասաբեր աշխատանքի և համայնքի ղեկավարման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորելու նպատակով: Ընդունելությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Հովհաննես Թադևոսյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:

Մարզպետը համայնքների ղեկավարներին շնորահակալություն հայտնեց բարդ և պատասխանատու աշխատանքում համապատասխան հմտություններ ցուցաբերելու և համայնքներում առկա խնդիրները հնարավորության սահմաններում պատվով հաղթահարելու համար՝ նրանց պարգևատրելով շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով:

Համայնքների ղեկավարներն իրնեց հերթին երախտագիտություն հայտնեցին Ա. Նալբանդյանին գնահատանքի և մշտական աջակցության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38