Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը անփորձանք ծառայություն մաղթեց նորակոչիկներին

06.07.2017

 Այսօր ևս մարդաշատ էին Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի զինվորական կոմիսարիատների բակերը. նորակոչիկներին Հայոց ազգային բանակ էին ճանապարհում ծնողներն ու հարազատները: Նրանց բարի ճանապարհ ու աննկուն ծառայություն մաղթելու էին եկել նաև մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանի և մարզպետարանի այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այս անգամ Սպիտակ քաղաքում էր:
Սպիտակի տարածաշրջանի նորակոչիկներին հանդիսավորությամբ ճանապարհելու նպատակով Սպիտակի քաղաքապետարանի ջանքերով գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել: Մարզի ղեկավարը, ով նաև Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահն է, ողջերթի ջերմ խոսքեր հղեց երիտասարդներին՝ մաղթելով, անկոտրում կամք, անփորձանք ծառայություն, բարի վերադարձ: Ավանդույթի համաձայն նրա կողմից բոլոր նորակոչիկներին առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրեցին:
Մյուս տարածաշրջաների զինակոչիկներին բարի ծառայություն մաղթեցին և մարզի ղեկավարի անունից առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրեցին մարզպետի տեղակալները՝ Ալավերդիում՝ Արսեն Դարբինյանը, Ստեփանավանում՝ Տիգրան Բադոյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:13