Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը կարևորեց վարչապետի կողմից տրված հանձնարարականների օր առաջ կատարումը

03.07.2017

 Հուլիսի 3-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Արթուր Նալաբանդյանն անդրադարձավ հունիսի 30-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի շրջանակներում անցկացված խորհրդակցությունում քննարկված հարցերին: Մարզպետը կարևորեց վարչապետի կողմից տրված հանձնարարականների օր առաջ կատարումը:
Ա. Նալբանդյանը նախ և առաջ անդրադարձավ ներդրումային ծրագրերին՝ հանձնարարելով կառավարությանը ներկայացված 25 ծրագրերի հետ կապված ակտիվորեն աշխատել Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ՝ այդուհանդերձ կապ պահպանելով տնտեսվարողների հետ և ցուցաբերել խորհրդատվական աջակցություն: Նա հանձնարարեց նաև լուրջ ուշադրություն դարձնել տուրիզմի զարգացման հնարավորություններին: Սրա առնչությամբ մարզպետը հորդորեց շրջաբերականներ ուղարկել համայնքների ղեկավարներին՝ համայնքներում զարգացման ծրագրերի մասնագետներ ունենալու առաջարկությամբ:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը մարզի ղեկավարը հանձնարարեց ամենօրյա հետևողական աշխատանքեր տանել հրատապ ծրագերի շրջանակներում կատարվող շինարարության ընթացքը ամենօրյա հսկողության տակ պահելու և որակը վերահսկելու առումով:
«Մաքուր Հայաստան» ծրագրին անդրադառնալով՝ մարզպետը նշեց, որ, թեև ծրագիրը մարզում իրականացվել է բարձր մակարդակով, սակայն դեռևս անելիքներ կան: Նա հանձնարարեց ակտիվորեն աշխատել համայնքների և տնտեսվարողների հետ՝ աղբահանության վարձավճարների հավաքագրումները պատշաճ կազմակերպելու նպատակով ՝ կատարելով ամենամսյա վերլուծություն:
Մարզպետը խոսեց նաև կրթության, առողջապահության ոլորտներում վարչապետին ներկայացված ռացիոնալացման ծրագրերի մասին՝ առաջարկելով ակտիվորեն աշխատել համապատասխան նախարարությունների հետ: Անդրադարձ կատարվեց քաղաքաշինության, գյուղատնտեսության ոլորտներում հնչած հանձնարարականների կատարմանը ևս:
Մարզպետը հետաքրքրվեց նաև ամառային զորակոչի ընթացքով: Մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը տեղեկացրեց, որ զորակոչն իրականացվում է բարձր մակարդակով:
Քննարկվեցին նաև այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09