Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը հանդես եկավ հաշվետվությամբ 29.01.2015

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ ԱրսենԴարբինյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը հունվարի 23-ին ներկա գտնվեցին Ալավերդու բժշկական կենտրոնի հաշվետվությանը:

Հաշվետվությամբ հանդես եկավ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենը

Հաշվետվությամբ հանդես եկավ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենը 27.01.2015

Լոռու մարզպետի պահանջով այսուհետ տարեկան ամփոփիչ հաշվետվություններով հանդես են գալիս նաև մարզի բժշկական կենտրոնների տնօրենները: Նրանք մարզի ղեկավարին, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներին, բժշկական կենտրոնի կոորպորատիվ խորհրդին և բուժանձնակազմին տեղեկատվություն են ներկայացնում տարվա ընթացքում կատարված աշխատանքների, բացթողումների, խնդիրների և ծրագրերի վերաբերյալ: Հաշվետվություններով արդեն իսկ հանդես են եկել Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու բժշկական կենտրոնները:

Արտագնա խորհրդակցություններ Ստեփանավանում և Տաշիրում 27.01.2015

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շարունակում է արտագնա խորհրդակցություններ անցկացնել մարզի տարածաշրջաններում: Հունվարի 27-ին փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանի ուղեկցությամբ նա եղավ Ստեփանավան և Տաշիր քաղաքներում՝ փնջային խորհրդակցություններ անցկացնելով համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Տաշիրում մարզպետը ներկա գտնվեց նաև համայնքի ավագանու նիստին, որի ընթացքում Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ:

Փնջային խորհրդակցություն Թումանյանի տարածաշրջանում 27.01.2015

Անցած տարի Տարածքային կառավարման նախարարության կողմից Լոռու մարզի 37 համայնքում իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվեց, որ համայնքների ղեկավարների գերակշիռ մասը հարկերի հավաքագրման գործընթացում աշխատում է բնակչության ընդամենը 20-25 տոկոսի հետ: Իսկ ու՞ր են մնացյալ հարկատուները:

Հողի հարկերի վերաբերյալ հարկատուները ծանուցագրեր կստանան

Հողի հարկերի վերաբերյալ հարկատուները ծանուցագրեր կստանան 26.01.2015

Հունվարի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը, մի շարք վարչությունների պետեր, մարզպետարանի աշխատակիցներ:

Աշխատանքային խորհրդակցություն 26.01.2015

Հունվարի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Լոռու մարզի փրկարարական վարչության ՃԿԿ պետ, վարչության պետի տեղակալ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթաքում ստացվել է 12 ահազանգ, որից 4-ը հրդեհի դեպքեր են եղել, գրանցվել է 2 տրանսպորտային պատահար՝ 1 տուժածով: Եղել են նաև կենցաղային, թունավորման և այլ դեպքեր: Ա. Չատինյանը տեղեկացրեց նաև, որ մարզում անանցանելի ճանապարհներ չկան:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55