Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը

28.03.2018

 Յուրաքանչյուր տարի Թատրոնի միջազգային օրը մարզի թատերախմբերի ու թատերական գործիչների համար իսկական տոնի է վերածվում նաև մարզպետ Արթուր Նալբանդյանի ջանքերի շնորհիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է շնորհավորելու թատրոնի նվիրյալներին, նրանց ուղղված գնահատանքի ու շնորհավորանքի ջերմ խոսքեր հնչեցնելու, արտահայտելու մեծ նվիրումը թատրոնին մոտ կանգնած բոլոր մարդկանց: Մարզի ղեկավարի՝ Թատրոնի միջազգային օրվան նվիրված շնորհավորական ուղերձը նույնպես բովանդակում է նրա բացառիկ ջերմ վերաբերմունքը. «Արդի թատերարվեստում Լոռու և լոռեցի տաղանդավոր թատերագետների, թատերագիրների, բեմանկարիչների, դերասանների ու բեմադրիչների ստեղծագործական նվաճումների շնորհիվ է նաև, որ այսօր մեր մարզում ունենք կայացած, իրենց ճաշակն ու ավանդույթները հանրությանը պատշաճ կերպով մատուցող, ստեղծագործական բեղուն ուղի անցած թատրոններ:
Մեծ թատերաշխարհ ունենալու ձգտումն ու կարողությունը մեր թատերական գործիչների բազմաթիվ նվաճումներն են միջազգային թատերական փառատոներում և, վերջապես՝ Ալավերդում ծնունդ առած և այսօր արդեն միջազգային ճանաչում գտած ամենամյա «Թատերական Լոռի» փառատոնն է, որի 24-րդ մեկնարկը կտրվի այս աշնանամուտին:
Շնորհավորելով ձեզ՝ թատրոնի բոլոր աշխատողներիդ, թատերարվեստի գործիչներիդ, մաղթում եմ ստեղծագործական անհատնում եռանդ, երկարատև ստեղծագործական ուղի և նոր նվաճումներ»:
Մարտի 27-ին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը եղան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական, տիկնիկային, «Բոհեմ» կամերային թատրոններում, Սպիտակի տիկնիկային թատրոնում, Ստեփանավանի Մշակույթի և ժամանցի կենտրոնի «Հեքիաթն է կանչում» տիկնիկայինթատրոնում, որտեղ մարզպետի կողմից կազմակերպված հյուրասիրության սեղանների շուրջ Ա.Նալբանդյանի և իրենց անուններից շնորհավորեցին արտիստներին, բեմադրիչներին, թատերարվեստի բոլոր գործիչներին տոնի կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, ստեղծագործական նորանոր նվաճումներ: Ալավերդի համայնքի մշակույթի կենտրոնի թատրոնի արտիստներին և աշխատակիցներին մարզի ղեկավարի անունից շնորհավորեցին քաղաքապետարանի ներկայացուցիչները: Հայոց թատերարվեստում և մասնավորապես՝ Լոռու թատերական կյանքում ունեցած գնահատելի ավանդի և թատրոնի միջազգային օրվա առթիվ մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ՝ Գայանե Մեսրոպյանը և Շահեն Հարությունյանը, լուսավորող-օպերատոր Խաչիկ Միրզոյանը, հսկիչ Ժաննա Շախնազարովան, պարետ Արմեն Ղարագյոզյանը, Ալավերդու մշակութային կենտրոնի թատրոնի արտիստներ Վարդիթեր Ստեփանյանը և Արթուր Սիմոնյանը: Թատերական գործիչները երախտագիտություն հայտնեց մարզպետին՝ թատրոնին մշտապես սատարելու, թատերասեր և թատրոնի նվիրյալ լինելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18