Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փա՛ռք ու պատի՛վ հերոս հայորդիներին

06.04.2018

 Լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցը ու չսպիացած վերքերը կրկին ցավում են: Կորստի վիշտն անամոքելի է, այն ոչնչով փոխհատուցել հնարավոր չէ ու միակ սփոփանքը, թերևս, այն է, որ հերոսները, բոլոր ժամանակներում նահատակվում են հանուն հայրենիքի: Փա՛ռք ու պատի՛վ նրանց:
Ապրիլյան քառօրյային Լոռու մարզն ունեցավ 6 զոհ և 11 վիրավոր: Նրանց ընտանիքները մարզի ղեկավարի կողմից մշտական հոգածության ներքո են և ցանկացած պահի հնարավորություն են ունենում մարզպետ Արթուր Նալբանդյանին դիմելու իրեն մտահոգող խնդիրներով:
Այս օրերին ևս մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակիցները հերթական անգամ այցելում են ընտանիքներ, քաջալերանքի խոսքեր հնչեցնում, դրամական աջակցություն ցուցաբերում: Բացի այդ, օրերս ամբողջությամբ փոխհատուցվել է նաև ապրիլյան քառօրյայում վիրավորված մեկ զինծառայողի ուսման վարձավճարը, լուծվել է նաև առողջապահական խնդիրներով մարզի ղեկավարին դիմած երկու ընտանիքիների՝ անվճար բուժծառայություն ստանալու խնդիրը:
Մարզպետարանի աշխատակիցները նրանց հերթական անգամ վստահեցրին, որ մարզի ղեկավարն ու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները նրանց համար հասանելի են օրվա ընթացքում 24 ժամ անընդմեջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09