Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության է արժանացել  Ստավրոպոլի երկրամասի հետ տարածաշրջանային փոխշահավետ համագործակցություն սկսելու Լոռու մարզի առաջարկը

Հավանության է արժանացել Ստավրոպոլի երկրամասի հետ տարածաշրջանային փոխշահավետ համագործակցություն սկսելու Լոռու մարզի առաջարկը 14.04.2015

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում օրերս տեղի ունեցավ միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երրորդ նիստը` ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալ. Ցիբուլսկու համանախագահությամբ: Աշխատանքային խումբը գործում է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում:

Մեծ հաղթանակի հոբելյանին ընդառաջ

Մեծ հաղթանակի հոբելյանին ընդառաջ 14.04.2015

Ապրիլի 14-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի հոբելյանական միջոցառումները համակարգող խմբի առաջին նիստը: Խմբի ղեկավար, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը տարածաշրջան առ տարածաշրջան ներկայացրեց միջոցառումների ծրագրային փաթեթը, նշելով, որ այն կազմվել է ՀՀ կառավարության հոբելյանական հանձնաժողովի կողմից մշակված միջոցառումների համատեքստում՝ հրավիրվածներին առաջարկելով արտահայտել իրենց տեսակետներն ու կարծիքները, ներկայացնել առաջարկություններ:

Ծառատունկ՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի մասնակցությամբ

Ծառատունկ՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի մասնակցությամբ 13.04.2015

Ապրիլի 11-ին Վանաձորում եղանակը թեև այնքան էլ տրամադրող ու գարնանային չէր, ամպամած էր ու ժամանակ առ ժամանակ անձրևում էր, սակայն ոչինչ չխանգարեց մարզպետարանի աշխատակազմին միահամուռ մասնակցելու համաքաղաքային ծառատունկին:

Խորհրդակցություն Արմավիրում` մարզպետների մասնակցությամբ

Խորհրդակցություն Արմավիրում` մարզպետների մասնակցությամբ 13.04.2015

Ապրիլի 10-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն Արմավիրի մարզում խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի 10 մարզերի ղեկավարների հետ, խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշնանացան ցորենի, դիզ. վառելիքի և ազոտական պարարտանյութի բաշխման հարցերը, ինչպես նաև՝ եկամուտների հավաքագրման գործընթացը:

Եղեռնի զոհերին նվիրված խաչքար բացվեց Մեծավան համայնքում

Եղեռնի զոհերին նվիրված խաչքար բացվեց Մեծավան համայնքում 10.04.2015

Ապրիլի 9-ին Լոռու մարզի Մեծավան համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում կատարվեց Հայոց մեծ եղեռնը խորհրդանշող խաչքարի հանդիսավոր օծում: Խաչքարը կերտվել ու տեղադրվել է եկեղեցու բարերարների աջակցությաամբ:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 09.04.2015

Ապրիլի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ներկա էին նաև մարզպետարանի որոշ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24