Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնում Լոռու մարզից խրախուսական մրցանակի արժանացավ 4 դպրոցական

04.04.2018

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնն այս տարի կրում էր Արցախյան ազատամարտ-30 խորագիրը: Այս տարի Լոռու մարզի դպրոցներից փառատոնին մասնակցելու ցանկություն էին հայտնել 640 պատանիներ և աղջիկներ, որոնցից նախնական փուլ անցան 87-ը: Առաջին փուլը, սակայն, նրանցից հաղթահարեց 47-ը: Փառատոնի մարզային եզրափակիչ փուլում հաղթողներ ճանաչվեցին և հանրապետական փուլում մասնակցության հնարավարություն ստացան. 11-14 տարիքային խմբում՝ Ալեքսանդր Խալաթյանը (Ստեփանավանի թիվ 1 հ/դպրոց (1-ին տեղ)), Մարիամ Գրիգորյանը (Վանաձորի թիվ 16 հ/դպրոց (2-րդ տեղ)), Անահիտ Գրիգորյանը (Վանաձորի թիվ 4 հ/դպրոց (3-րդ տեղ)), 15-17 տարիքային խմբում՝ Կիմա Պողոսյանը (Վանաձորի թիվ 17 ավագ դպրոց (1-ին տեղ)), Ռիմա Կոստանդյանը (Ստեփանավանի թիվ 1 վարժարան (2-րդ տեղ)), Ագապի Հովսեփյանը (Վանաձորի տարածաշրջանային պետ. քոլեջ (3-րդ տեղ)):
Փառատոնի եզրափակիչ փուլն անցկացվեց Երևան քաղաքում: Հանրապետական փուլում խրախուսական մրցանակների արժանացան և գալահամերգին մասնակցեցին Ալեքսանդր Խալաթյանը, Մարիամ Գրիգորյանը, Անահիտ Գրիգորյանը և Ագապի Հովսեփյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36