Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրբ Հարության տոնը՝ Գուգարաց թեմում. Պատարագին ներկա էր նաև Լոռու մարզպետը

03.04.2018

 Այս տարի Սուրբ Հարության տոնը նշվեց ապրիլի 1-ին: Թեմի բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագներին ներկա էին տեղի ավագանու անդամներ, եկեղեցիների խաչքավորներն իրենց ընտանիքներով, ուխտավորներ, հավատավոր ժողովուրդը:
Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Սրբազան հայրը նախ փոխանցեց հայոց հայրապետի զատկական պատգամն, ապա՝ իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին: Պատարագին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք:
Թե՛ Վանաձոր քաղաքում, և թե՛ մյուս քաղաքներում ու գյուղերում խաչքավորների, բարերարների նվիրատվությամբ հավատավոր ժողովրդին բաժանվեցին կարմիր ներկված հավկիթներ: Սուրբ Հարության տոնը, ընդունված կարգի համաձայն, նշվելու է 40 օր` մինչև Տիրոջ համբարձումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18