Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

27.03.2018

 Թատերարվեստի թանկագին գործիչներ, աշխատողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Թատրոնը մեր պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է: Հայոց թատերարվեստի բազմադարյա պատմություն մեջ անմասն չէ նաև մեր բնաշխարհը՝ Լոռին: Վաղնջական ծիսական արարողություններից մինչև դիցական պատումների ներկայացումները, ժողովրդական թատերախաղերը՝ ջանգյուլումները, լարախաղացությունը, նշանդրեքի ու հարսանեկան ավանդույթ-թատերախաղերը, ռազմամարզական մրցումները, որոնք ներկայացվել են թատերայնացված դրվագներով, ոչ միայն տարածված էին Լոռում, այլև դրանցից շատերը սկիզբ են առել մեր բնաշխարհում:Դուք այդ հինավուրց ավանդույթների պահպանողն ու զարգացնողն եք:
Արդի թատերարվեստում Լոռու և լոռեցի տաղանդավոր թատերագետների, թատերագիրների, բեմանկարիչների,դերասանների ու բեմադրիչների ստեղծագործական նվաճումների շնորհիվ է նաև, որ այսօր մեր մարզում ունենք կայացած, իրենց ճաշակն ու ավանդույթները հանրությանը պատշաճ կերպով մատուցող, ստեղծագործական բեղուն ուղի անցած թատրոններ:
Մեծ թատերաշխարհ ունենալու ձգտումն ու կարողությունը մեր թատերական գործիչների բազմաթիվ նվաճումներն են միջազգային թատերական փառատոներում և, վերջապես՝ Ալավերդում ծնունդ առած և այսօր արդեն միջազգային ճանաչում գտած ամենամյա «Թատերական Լոռի» փառատոնն է, որի 24-րդ մեկնարկը կտրվի այս աշնանամուտին:
Կրկին շնորհավորելով ձեզ՝ թատրոնի բոլոր աշխատողներիդ, թատերարվեստի գործիչներիդ, մաղթում եմ ձեզ ստեղծագործական անհատնում եռանդ, երկարատև ստեղծագործական ուղի և նոր նվաճումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18