Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունություն՝ Լոռու մարզպետարանում

Քաղաքացիների ընդունություն՝ Լոռու մարզպետարանում 31.01.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից այսօր անցկացված քաղաքացիների ընդունելությունը աննախադեպ մարդաշատ էր: Մարզի ղեկավարն ընդունեց ավելի քան 70 քաղաքացու Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժնումների ղեկավարներ, այլ պատասխանատու պաշտոնյաներ:

Կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի 2019թ.-ի առաջին նիստը

Կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի 2019թ.-ի առաջին նիստը 31.01.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի առաջին նիստը, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։ Նիստին մասնակցել է նաև Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը:

Ներկայացվեցին «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր

Ներկայացվեցին «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր 31.01.2019

Հունվարի 31-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց սեմինար-քննարկում, որի նպատակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից Լոռու մարզում իրականացվելիք «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրերի ներկայացումն էր:

Տոնվեց  ՀՀ զինված ուժերի ստեղծման 27-րդ տարեդարձը

Տոնվեց ՀՀ զինված ուժերի ստեղծման 27-րդ տարեդարձը 29.01.2019

Հունվարի 28-ին Հայոց Բանակի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ մատուցված հոգեհանգստյան կարգով և ծաղիկների խոնարհման արարողությամբ, որին մասնակցում էին Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, մարզային ու համայնքային իշխանությունների, զինվորական և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Մարզպետը եղավ զոհված զինծառայողներ Զորիկ Գևորգյանի և Արտյոմ Վարդերեսյանի ընտանիքներում

Մարզպետը եղավ զոհված զինծառայողներ Զորիկ Գևորգյանի և Արտյոմ Վարդերեսյանի ընտանիքներում 29.01.2019

2014թ. օգոստոսին Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհված ավագ լեյտենանտ, վանաձորցի Զորիկ Գևորգյանն այսօր կդառնար 30 տարեկան: Զորիկի հարազատներին զորակցելու ու իր մշտական աջակցությունը հայտնելու համար այս հիշարժան օրը մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ նրանց բնակարանում: Մտերմիկ և ջերմ զրույցի ընթացքում մարզպետը մեծապես կարևորեց հայոց քաջորդիների սխրանքը՝ նշելով, որ նրանց փառապանծ անունները ոսկե տառերով են գրված մեր պատմության էջերում:

Լոռու մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար

Լոռու մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար 25.01.2019

Հունվարի 24-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Զեկուցմամբ հանդես եկավ վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Հովհաննիսյանը: Հաշվետվությունը լսում էին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-19 16:31:08