Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ՀՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԱՅԱԶԳԻ ԺԻԼԲԵՐ ԼԵՈՆՅԱՆԻՆ

13.08.2019

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց «Հույս Հայաստանի» կազմակերպության ներկայացուցիչ, հայազգի Ժիլբեր Լեոնյանին:
Կազմակերպությունը տարիներ շարունակ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել նաև Լոռու մարզում:
Ներկայացնելով հյուրին՝ մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը տեղեկացրեց, որ նա 1994 թվականից «Հույս Հայաստանի» կազմակերպության ներկայացուցիչն է:
Սպիտակի Դանիել Սահակյանի անվան թիվ 2 դպրոցի շինարարության իրականացման գործում ունեցել է ծանրակշիռ ներդրում: Կրկին Սպիտակ քաղաքում հիմնադրվել է մանկական ատամնաբուժարան, ևս մեկը՝ Արևաշող համայնքում:
Այժմ Շիրակամուտի դպրոցում իրականացվող հերթական ծրագրով կկառուցվի ջեռուցման համակարգ:
Ժիլբեր Լեոնյանը խոսեց կատարված աշխատանքներից և հետագա ծրագրերից, որոնք իրենց կազմակերպությունը լիահույս է իրականացնել Լոռու մարզպետարանի անմիջական մասնակցությամբ և գործուն աջակցությամբ:
Գայանե Մարկոսյանը վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում մարզպետարանը պատրաստ է հանդես գալու կայուն գործընկերոջ կարգավիճակով, աջակցելու բարեգործական ցանկացած նախաձեռնության, խորացնելու հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունն ու ֆրանսիական մարզերի ու քաղաքների միջև ստեղծված գործընկերային ջերմ հարաբերությունները:
Խոսելով մարզպետի անունից, Գ. Մարկոսյանը նշեց, որ Լոռին ներդրումային լայն հնրավորությունների տարածք է, և մարզի ղեկավարն անձամբ է շահագրգռված նորանոր շփումներ ու գործընկերային կապեր հաստատել արտերկրի հետ՝ համագործակցելով այնտեղ բնակվող մեր հայրենակիցների հետ:
Ժիլբեր Լեոնյանը ջերմ ողջույներ փոխանցեց մարզի ղեկավարին և հույս հայտնեց, որ հաջորդ հանդիպումը կլինի հստակ ծրագրի աշխատանքային քննարկման տեսքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23