Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն 21.01.2019
Հունվարի 21-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Ֆորումի նպատակը ներդումների ներգրավումն է և աջակցությունը բիզնեսին 18.01.2019
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» կազմակերպվող ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի աշխատանքային խմբի համակարգող, Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը շարունակում է լինել մարզի արտադրություններում՝ ծանոթանալով տարվող աշխատանքներին և զարգացման ծրագրերին:
Հերթական հանդիպումը կայացավ աշխատանքներն իրականացնող «Stage Stayle» ընկերության ներկայացուցիչների և մարզպետարանի աշխատանքային հանձնաժողովի կազմի միջև: Մարզի ղեկավարի հետ հստակեցնելով տեսաֆիլմի նկարահանման վերջնաժամկետը և ֆորումի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր տարբերակները՝ մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանը կազմակերպության ներկայացուցիչների հետ եղավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ իրականացվելու է ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը:

Մարզի ղեկավարը հորդորեց ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները կազմակերպել օպերատիվ կերպով 17.01.2019
Հունվարի 17-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խոհրդակցություն էր հրավիրել միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների՝ «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ, «Ճանապարհ» ՓԲԸ, «Թումանյան ՃՇՇՁ» ԲԲԸ, «Արգիշտի-1» ՍՊԸ, «Տաշիր ՃՇՇՁ» ՓԲԸ, տնօրեններին և պատասխանատուներին՝ ձյան առատ տեղումների հետ կապված ճանապարհների մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու խնդիրների քննարկման նպատակով:

Զինծառայության մեկնեցին Ստեփանավանի տարածաշրջանի այս տարվա առաջին նորակոչիկները 17.01.2019
Ստեփանավանի մշակույթի պաշատում այսօր կազմակերպված հանդիսավոր միջոցառումը նվիրված էր տարածաշրջանից հայոց բանակ զորակոչվող երիտասարդներին: Նրանց բարի ծառայություն մաղթելու էին եկել մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, հոգևոր հայրեր, ծնողներ և հյուրեր:

Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 16.01.2019
Լոռու մարզպետարանում այսօր տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:



