Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴՍԵՂԸ ՇՆՉՈՒՄ ԷՐ ԹՈՒՄԱՆՅԱՆՈՎ

16.09.2019

 Լոռու մարզի Դսեղ համայնքում, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում այս տարի ևս հանդիսավորությամբ նշվեց «Թումանյանական օր» միջոցառումը, որին մասնակցում էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, վարչության աշխատակիցներ, այլ պաշտոնյաներ, մտավորականներ, Հ. Թումանյանի թոռնուհին՝ Իռմա Սաֆրազբեկյանը, ծոռը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, բազմաթիվ հյուրեր:
Դսեղը շնչում էր թումանյանական շնչով, հնչում էր տոնական երաժշտություն՝ հատվածներ «Անուշ» օպերայից:
Մարզի ղեկավարի և իր անունից ներկաներին ողջունեց Ռ. Հարությունյանը: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին յուրաքանչյուր տարի այս օրը տոն դարձնելու, Դսեղը նորից ու նորից թումանյանական շնչով լցնելու համար:
Իրենց սրտի խոսքն ասացին «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Դսեղ համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանը, Իռմա Սաֆրազբեկյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, բանասիրական գիտությունների դոկտորներ Ազատ Եղիազարյանը, Սուսաննա Հովհաննիսյանը և այլոք:
Միջոցառման շրջանակներում Ամենայն Հայոց բանաստեղծի կյանքին և գործունեությանը նվիրված գրական հանդիսություն էր կազմակերպվել: Ներկայացվեցին թատերականացված տեսարաններ, բեմադրություններ թումանյանական հեքիաթի մոտիվներով: Երաժշտական կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ Ստեփան Դալլաքյանը, Ռուբեն Սահակյանը,Անի Տիրացույանը,Գյումրիից ժամանած երգչախումբը, պարային համույթներ և անհատ կատարողներ:
Միջոցառման գեղարվեստական մասի պատասխանատուներն էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53