Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ

17.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի շրջանակներում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Ջրաշեն համայնքում մասնակցեց աղետի գոտու բնակարանաշինական ծրագրով կառուցված 3 տների բնակարանամուտի արարողությանը:
Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար կազմը, Ֆուլեր տնաշինական ընկերության ներկայացուցիչները, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, բնակիչներ:
5, 3 և 2 սենյականոց բնակարանների շահագործմամբ մարզում կառուցված տների թիվը հասավ 21-ի: Եվս 23 կիսակառույցները ավարտին կհասցվեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը: Ջրաշեն համայնքում 8 բնակարաններից 6-ի կառուցումն արդեն ավատված է:
Օգոստոսի 8-ին ընդունված կառավարության որոշմամբ մարզին հատկացվել է ևս 339 մլն դրամ, որով կկառուցվի 24 բնակարան:
Դատական կարգով իրենց իրավունքները վերականգնած 15 ընտանիք ստացել է 3 մլն դրամի պետական աջակցություն:
Վարչապետը համայնքի բնակիչներին տեղեկացրեց, որ գործընթացը շարունակական է, և տարբերակներ են քննարկվում աղետու գոտու խնդիրը հիմնավորապես լուծելու ուղղությամբ: Մարզի ղեկավարն իր հերթին վստահեցրեց, որ շինաշխատանքները կվերահսկվեն ամենօրյա գրաֆիկով, և աղետից տուժած բնակիչները կստանան որակյալ կացարաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09