Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետը հանդես եկավ մամլո ասուլիսով

17.09.2019

Սեպտեմբերի 16-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մամլո ասուլիսով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ հարցուպատասխանին անցնելը ՀՀ վարչապետը ներկայացրեց 100 փաստ Նոր Հայաստանի մասին 2-ը, այն է՝ նախորդ ասուլիսից՝ մայիսի 8-ից, մինչ օրս ընկած ժամանակահատվածում ևս 100 ձեռքբերում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

1. 2019 թվականի 7 ամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս։ Արդյունաբերությունն աճել է 8.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.5 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, ծառայությունները՝ 15.2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5.9 տոկոսով:
2. 2019 թ. առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ՝ այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ավելի ենք հավաքագրել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր:
3. 2018 թվականի մայիսից մինչեւ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս): Իմիջիայլոց, ասեմ, որ այս փաստաթղթի պատրաստման ընթացքում այս թիվը 3 անգամ փոփոխություն է կրել, որովհետև սա մի աշխատանք է, որ ՊԵԿ-ն անընդհատ անում է, և այս թվերը դինամիկ փոխվում են: Իմիջիայլոց, որպեսզի ամբողջական լինի պատկերը, ասեմ, որ անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ այս թիվը 32 հազար էր ավելացել, հետո հունվարին մենք որոշակի անկում ունեցանք, հետո փետրվարին դարձավ 52 հազար, հիմա՝ 64 հազար: Նկատի ունեմ որոշակի սեզոնայնության պատմականորեն անկումներ գրանցվում են:Այս պահի դրությամբ այս է թիվը:
Եթե 65 հազար 37 գրանցված աշխատատեղերը բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի, պատկերը հետևյալն է. մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն դրամից ավելի եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627։ Ըստ այդմ, 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը լավ ցուցանիշ է:
Ըստ հաստատված տվյալների՝ այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչեւ այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է:
Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողները այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ: Սա հատուկ եմ ընդգծում, որպեսզի այն պնդումները, թե սա ընդամենը վիճակագրական ցուցանիշ է, պարզ լինի հանրությանը. այս մարդիկ կոնկրետ 6 միլիարդ դրամ հավելյալ հարկ են վճարել:
4. 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով:
5. 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 76.4 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տրվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 38.5 տոկոսով։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 208.6 մլրդ դրամով, կամ 21.4 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն։
6. 2019 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ դրամի մուտքեր։ Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս կամ 64 միլիարդ դրամ: 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ, վճարել է 2.8 մլրդ դրամով կամ 58 %-ով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26 %-ով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը` 0.7 մլրդ դրամով կամ 37 %-ով, «Սպայկա» ընկերությունը` 1.4 մլրդ դրամով կամ 117 %-ով, «Սաս-Գրուպ» ընկերությունը` 0.9 մլրդ դրամով կամ 82 %-ով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2.2 մլրդ դրամով կամ 122 %-ով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4.9 մլրդ դրամով կամ 20 %-ով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 2.1 մլրդ դրամով կամ 10 %-ով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 1.3 մլրդ դրամով կամ 20%-ով:
7. 2019 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով: 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել են 20 հազար 356 նոր տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 15 հազար 614 ԱՁ, 4 հազար 653 ՍՊԸ, 89 ՓԲԸ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում նոր գրանցված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ աճը կազմել է 14.4%:
8. «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Որոշումը հիմնված է «Մուդիզ»-ի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի ընդլայնվող դիվերսիֆիկացումը, զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը: «Մուդիզ»-ն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր: Հատկապես կարեւորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտությամբ ու զարգացմամբ եւ հանդիսանում է գիտելիքահեն տնտեսության ուժեղ հիմք:
9. 2019 թ. առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Մասնավորապես՝
- Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով,
- Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով,
- Նիդերլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,
- Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով,
- ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29.7 տոկոսով,
- Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով,
- Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով,
- Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով,
- Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով,
- Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
- Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
- ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով,
- Ֆրանսիայից ժամանածներինը՝ 13 տոկոսով:
Ընդհանուր առմամբ 2019-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.3 տոկոս աճ: Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ այս տարի, արդեն օգոստոսը ներառյալ, նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են ավելի քան 200 միլիոն դոլար ավելի գումար, քան նախորդ տարի, այսինքն՝ նախորդ տարվանը գումարած 200 միլիոն դոլար:
10. 2019-ի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների թվի հավելաճը կազմել է 60 տոկոս։ Մասնավորապես, եթե 2018 թ. հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորվել էր Հայաստան ժամանողների միայն 20 %-ը (շուրջ 140 հազար զբոսաշրջիկ), ապա 2019թ․ հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է շուրջ 29 %, այսինքն՝ ավելի քան 222 հազար զբոսաշրջիկ: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ զբոսաշրջային ոլորտում առկա է նաեւ որոշակի որակական աճ, ինչն էլ բերում է հավելյալ արտարժութային մուտքերի։ Կացության կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարողների վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 38 %-ով, այսինքն՝ շուրջ 1 մլրդ դրամով: Զբոսաշրջային կազմակերպությունների վճարած հարկերը ավելացել են 53 տոկոսով կամ շուրջ 400 միլիոն դրամով։ Այս թվերը նույնպես կարևոր են, որպեսզի արձանագրենք, որ սա ընդամենը վիճակագրական տվյալ չէ, այլ կոնկրետ տնտեսական ցուցանիշ, որն արտահայտված է կոնկրետ դրամներով, կոնկրետ չափերով:
11. Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «2019թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցը», որի համաձայն՝ Հայաստանը 5 կետով առաջընթաց է արձանագրել և այժմ զբաղեցնում է 79-րդ տեղը, նախորդ՝ 84-ի փոխարեն:
12. 2019 թվականի 7 ամիսների արդյունքներով հաջողվել է տարվա մեկնարկին նկատված արտահանման անկումը հաղթահարել եւ գրանցել 3 տոկոս արտահանման աճ։ Տարեսկզբի միտումները կապված էին Հայաստանի տնտեսության տրանսֆորմացիոն գործընթացների հետ։ Ընդ որում, հուլիսին արձանագրվել է արտահանման 19 տոկոս աճ։ Առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 40.9 տոկոսով եւ հանդիսացել արտահանման հիմնական քարշակող ուժը, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 34.4 տոկոսով: Էական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58 տոկոս, մրգային գինիների արտահանումը՝ 41 տոկոս, շոկոլադի արտահանումը՝ 35.1 տոկոս, թարմ ձկան արտահանումը՝ 23.6 տոկոս, տեղական արտադրության հագուստի արտահանումը՝ 17 տոկոս, բուսական ծագման չմշակված գյուղմթերքի արտահանումը՝ 15.6 տոկոս, կոնյակի, ռոմի, օղի, լիկյոր տողով արտահանումը՝ 12.3 տոկոս, ջրերի արտահանումը՝ 10 տոկոս։ Ընդհանուր առմամբ 7 ամիսների ընթացքում արտահանումն աճել է 42.5 մլն դոլարով։
13. 2019թ-ի առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004 հեկտարով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով:
Որպես այս միտումների կոնկրետ արտահայտություն, ուզում եմ արձանագրել հետևյալը, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ջերմոցներում կամ ոչ ավանդական գյուղատնտեսական պայմաններում արտադրվող մի շարք ապրանքների արտահանման ցուցանիշների ահռելի աճ են արձանագրվել: Մասնավորապես, վարունգի արտահանման աճը կազմել է 174 տոկոս, սնկի արտահանման աճը՝ 202 տոկոս, ելակի արտահանման աճը՝ 184 տոկոս:
14. 2019 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 84.5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 90.5%-ով:
15. 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով: 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7 տոկոսով: Գործարքների աճը գրանցվել է մարզերի եւ ոչ թե՝ մայրաքաղաք Երեւանի հաշվին:
16. 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով:
17. 2019թ. օգոստոս ամսվա վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարով: Նշված ժամանակահատվածում աճն ապահովող գործոններից առանձնանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից շուրջ 351 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթի առքը, ինչը ներքին շուկայում արտարժույթի ավելցուկի արդյունք է։ Պահուստների ընթացիկ մակարդակը 2013 թվականից մինչեւ օրս երբեք ավելի բարձր չի եղել։
Իրականում, սակայն, այսօր մենք միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք, որովհետև 2013թ. ցուցանիշը կապված է եվրոբոնդերի թողարկման հետ, երբ մենք մեծ քանակությամբ արժույթ ենք բերել և մեր պահուստում արձանագրել ենք: Հիմա տրամաբանորեն, երբ մենք եվրոբոնդերի խմբաքանակը նոր թողարկումը կիրականացնենք, մենք այդ պահից կունենանք Հայաստանի միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը նաև դե յուրե, իսկ այս պահին դե ֆակտո երբեք Հայաստանի միջազգային պահուստներն ավելին չեն եղել:
18. 2018-2019 թվականների ընթացքում հարկային վարչարարության բարելավման հետևանքով արդեն իսկ զգալի կրճատվում են ստվերային տնտեսության չափերը։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը վերջինիս լավագույն մոտարկող գնահատականներից մեկն է, որը 2019 թվականին սպասվում է, որ կավելանա 1.3-1.5 տոկոսային կետով, հասնելով 22.3-22.5 տոկոսի: Նույնիսկ զտելով այս տարվա հարկերի հավաքագրման յուրահատուկ գործոնները (օրինակ հարկային դրույքների փոփոխությունը, ավտոմեքենաների աննախադեպ ներմուծումը, և նման գործոններ) կարելի է պարզ ձևով մոտարկել, որ 2019 թվականի ընթացքում մենք կունենանք ՀՆԱ-ում ստվերային տնտեսության ավելի քան 3 տոկոսային կետով կրճատում։ Հենց սա է մեզ հնարավորություններ բացում վերադարձնել նախկին պարտքերը, ավելացնել կապիտալ ներդրումները և գնալ աշխատավարձերի ու թոշակների աստիճանական բարձրացման ճանապարհով։
Այստեղ ես ուզում եմ մի հավելյալ փաստի մասին էլ խոսել. ուրեմն Արժույթի միջազգային հիմնադրամը երկար տարիներ Հայաստանի հետ աշխատելով կառավարությունում, ի վերջո, իր ռեկոմենդացիաներում գրել է, որ եթե Հայաստանի Հանրապետությունն ասենք՝ օրինակ տարեկան 0.3 տոկոսով հարկեր ՀՆԱ ցուցանիշն ավելացնի, դա կհամարվի չափազանց լավ արդյունք: Միայն 2019թ. մենք հարկեր ՀՆԱ արդյունքը հարաբերակացությունն ավելացնում եմ 1.3-ից 1.5 տոկոսով, այսինքն 4 անգամ ավելի բարձր տեմպերով:
19. Երկրում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում եւ որ ամենակարեւորն է, այն քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։ Այդ ամենն ապահովվում է վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահության շարունակական բարձրացումը, ինչը շատ կարեւոր է, որ արտահայտվում է նաեւ տնային տնտեսությունների նվազող գնաճային սպասումներում։
Համաձայն ԿԲ կողմից իրականացված հարցումների՝ ներկայումս գրեթե բոլոր հարցվածները (95 տոկոսը) ակնկալում են, որ գների կայունությունը կպահպանվի նաեւ ապագայում (1-5 տարվա հորիզոնով), ինչը շատ կարեւոր է մակրոտնտեսական կայունության համար։ Սա նշանակում է, որ տնային տնտեսություններն ու կազմակերպությունները կարող են շատ ավելի լավ պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը եւ իրականացվող խնայողություններն ու ներդրումները։ Ազգային արժույթի նկատմամբ վստահության աճն իր արտացոլումն է գտել նաեւ դոլարիզացիայի մակարդակի շարունակական կրճատման մեջ, որը վերջին տարվա ընթացքում նվազել է 4 տոկոսային կետով, հուլիսին հասնելով 48.6 տոկոսի։
Սա նշանակում է, որ հայաստանցիների մեծամասնությունը՝ 51.4 տոկոսը, նախընտրում են իրենց ունեցած գումարը բանկերում պահել դրամով, ինչը նույնպես շատ կարեւոր է, քանի որ նվազեցնում է տնտեսվարողների արժութային ռիսկերը եւ նպաստում է ֆինանսական համակարգի կայունության լրացուցիչ բարելավմանը։
20. Ընդունվել է լայնամասշտաբ եւ մասնակցային քննարկումների արդյունքում ձեւավորված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքը, որի արդյունքում՝
- Շրջանառության հարկի շեմը 58.35 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 115 միլիոն դրամ,այսինքն կրկին բարձրացվել է,
- մինչեւ 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնես համարվող ընկերություններն ազատվում են հարկերից, մի մասն արդեն ազատվել են, ովքեր անցում են կատարել ընտանեկան ձեռնարկատիրությունից, մյուս մասը 2020թ. հունվարի 1-ից կազատվի,
- ֆիզիկական անձի դեպքում միեւնույն տարվա մեջ ձեռք բերված 2-րդ մեքենան վաճառելու դեպքում հաշվարկվող 20% եկամտային հարկի փոխարեն, սահմանվել է նոր կարգ՝ եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում, հաշվարկվում է 1% եկամտային հարկ, բայց ոչ պակաս քան 1 ձիաուժը 150 դրամ: Ձեռքբերման օրվանից 365 օր հետո օտարվելու դեպքում որևէ հարկ չի գանձվում: Այսինքն այստեղ բաժանվել է տրամաբանությունը, որ եթե ակնհայտորեն բիզնես նպատակով է մարդը երկրորդ մեքենան ձեռք բերում և վաճառում, հարկը իջեցվել է, բայց հարկ գանձվում է, իսկ եթե ոչ բիզնես նպատակով, ընդհանրապես հարկ չի գանձվում:
- Հայաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենաների համար սահմանված ճանապարհային հարկը վերացվել է,
- ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցման գործունեությունն ազատվել է պետական տուրքից,
- Ֆիզիկական անձանց միջեւ իրականացվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն ազատվել են եկամտային հարկով հարկումից,
- Սահմանվել է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, ինչի արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից շուրջ 200 հազար մարդու աշխատավարձը կբարձրանա: Այսինքն ֆորմալ առումով աշխատավարձը չի բարձրանա, բայց քանի որ հարկերը կնվազեն, 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա: Իմիջիայլոց ասեմ, որ շատ զինվորականներ, ում աշխատավարձը հիմա մի հատ բարձրացել է, մի հատ էլ կբարձրանա հունվարի 1-ից այս փոփոխության արդյունքում, կապված իհարկե նրանց աշխատավարձերի չափերից,
- Եվ բիզնեսի համար շատ կարևոր փոփոխություն՝ շահութահարկը 2%-ով նվազել է (20%-ից դառնալով 18%):
21. Հարկային արտոնություն ստանալու համար դիմած նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություների թիվը հասել է 159-ի, որից հարկային արտոնության հավաստագիր են ստացել 113 ընկերություն: Դիմած ընկերությունների 20%-ի սեփականատերերը հայրենադարձներ են՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդերլանդներից եւ այլ երկրներից: Մինչեւ 2022թ. ոլորտում նախատեսվում է ստեղծել 1000-1200 աշխատատեղ՝ միջինը 500.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Հարկային արտոնությունը ենթադրում է շահութահարկից ազատում եւ աշխատակիցների աշխատավարձի նկատմամբ համահարթ 10% եկամտային հարկի սահմանում: Սա ստարտափերին մեր աջակցության ծրագիրն է:
22. 2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրերի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր եւ ստեղծել 813 աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 19 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 44.6 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 1271 աշխատատեղ։ 2019 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 969 աշխատատեղ, Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 40 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 153 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 2378 աշխատատեղ։ Այսպիսով՝ երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերը աճել են 1263-ով կամ 60.6 տոկոսով։
23. Կառավարությունը տնտեսական մի աննախադեպ որոշում է կայացրել: 2835 ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Սրանք այն գումարներն են, որ պետությունը ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսավարողներին և այդ պարտքը, ըստ էության, բոլորը գիտեին, որ գրված է սառույցին, այսինքն նույնիսկ օրենքում գիծ էին քաշել, որ բոլորը հասկանան, որ այդ պարտքի վրա խաչ քաշեն: Կառավարությունը շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու որոշում է կայացրել, ինչը գործնականում կսկսվի ԱԺ-ի կողմից համապատասխան օրենքը ընդունելուց հետո: Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի:
Դուք գիտեք, ձեզանից շատերն այդ մասին գրել են երկար տարիներ, որ մենք երկրում ունեցել ենք հարկային գերավճարներ հավաքելու պրոբլեմ: Այսինքն, երբ որ մարդը հարկային պարտավորություն է ունեցել 50 դրամի, մենք իրեն ասել ենք չէ, քանի որ հավաքելու խնդիր ունենք՝ 80 դրամ պետք է տաս: Հիմա երբ մեր կառավարությունն անցած տարի ձևավորվել է, այս գծով պետությունը տնտեսվարողներին ունեցել է 133 միլիարդ դրամի պարտք, և անցած տարվա մայիսից մինչև օրս մենք 124 միլիարդ դրամ անցումային գերավճարի գումարները մարել ենք: Այսինքն պարտքերը մարել ենք, ոնց ենք մարել. այդ մարդուն ընթացիկ հարկ է գոյացել, մենք իրեն ասել ենք պետք չի, դուք այդ հարկերը մի վճարեք, որովհետև դուք այստեղ գերավճար ունեք և այդ հաշվարկներով 124 միլիարդ դրամ վերադարձրել ենք տնտեվարողներին: Հիմա այս երկու որոշումների արդյունքում մենք մոտավորապես 500 միլիոն դրամի կոնկրետ ուղիղ պետական ներդրում ենք արել տնտեսության մեջ:
24. 2019թ. մայիս-օգոստոս ամիսներին ՀՀ մարզերում 141 սկսնակ գործարարներ մասնակցել են ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ձեռներեցության դասընթացների, ներկայացվել են 104 գործարար ծրագրեր, որոնցից 74-ին հասանելի կլինի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցությունը՝ մինչեւ 5 մլն ՀՀ դրամ վարկային երաշխավորության տեսքով: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակներում 35 սկսնակ գործարարների տրամադրվել է 138,6 մլն ՀՀ դրամի վարկային երաշխավորություն, եւս 40 սկսնակ գործարարների ֆինանսավորումը գտնվում է ընթացիկ փուլում:
Սա էլ այն մարդկանց համար, ովքեր ասում են՝ ասում եք աշխատեք, աշխատեք, բա ոնց աշխատենք՝ ոչ փող ունենք, ոչ գրավ ունենք և այլն: Սա էլ այդ մարդկանց համար ճանապարհն է, որ կարելի է բիզնես-մտահղացումը ձևակերպել, ՓՄՁ ԶԱԿ-ի և այլ կրթական ծրագրերի շրջանակում վերապատրաստում անցնել, վարկային երաշխավորությունը ստանալ, այսինքն պետությունը երաշխավորի, որ այս մարդն այո՛, ունի գաղափար և արդեն իսկ ունի հմտություններ այդ գաղափարն իրականացնելու, պետության երաշխավորությամբ ստանալ վարկը և իրականացնել բիզնես ծրագիրը:
25. 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում տրամադրված վարկերի տոկոսադրույքները նախորդ տարվա նույն ժամանկաշրջանի համեմատ նվազել են հետեւյալ կերպ՝
- Հիփոթեքային վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նվազել է 0.2 տոկոսային կետով:
- Գյուղատնտեսությանը տրամադրված վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.7 տոկոսային կետով։
- Սպառողական վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.3 տոկոսային կետով։
26. Կառավարությունը հաստատել է 2019թ. համար 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրականացվեն մարզերում: Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից: Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը՝ համայնքները: Այս սուբվենցիաներով անելը շատ կարևոր է նրանով, որ համայնքներն իրենք ստանում ենք շահագրգռություն իրենց ներքին եկամուտներն ավելացնելու: Հանրությունն էլ ինքն իմանալով, որ այս ծրագրերը նաև իր վճարած գումարներով են իրականացվում, որակի վրա ավելի նախանձախնդիր հանրային վերահսկողություն է իրականացնում: Ըստ այդմ, այս ծրագրերի շրջանակներում.
- 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն,
- 58 բնակավայրում կիրականացվեն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
- 37 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,
- 42 բնակավայրում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,
- 58 բնակավայրում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,
- 53 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,
- 15 բնակավայրում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
- 23 բնակավայրում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,
- 24 բնակավայրում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ:
27. Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշում է կայացվել։ Կառավարությունն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ եւ 21,5 հա հող է հատկացրել այս նպատակի համար: Մաքսատան բացումը նախատեսվում է հոկտեմբերին։
28. Ճանապարհների նորոգման ծրագրով՝ այս պահին ավարտված է 62.7 կիլոմետր ճանապարհ, 307 կիլոմետրի շինարարությունը ընթացքի մեջ է: Տարվա արդյունքներով կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը: Այս թվի մեջ չեն մտնում Երեւանում, Գյումրիում եւ մյուս համայնքներում նորոգված ճանապարհները: Խոսքը միայն հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհների մասին է: Լայնածավալ աշխատանքներ են կատարվել նաեւ համայնքներում. Երեւանում, օրինակ, այս տարի նորոգվել է 70 կիլոմետր ճանապարհ:
Այս կետի հետ կապված ես ուզում եմ մի մեկնաբանություն անել: Այսօր փաստացի Հայաստանում ինչքան ճանապարհաշինական ներուժ կա, այդ ամբողջը զբաղված է և ապահոված է աշխատանքով: Այս կետի վերաբերյալ ես մի փոքր վերապահում ունեմ. մենք անընդհատ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ բանավեճի մեջ ենք, բայց փաստն այն է, որ մենք այսօր Հայաստանում ինչքան ճանապարհաշինական կարողություն կա, իրենց ապահովել ենք աշխատանքով և գործով: Մենք փաստեր ունենք, որ երբ մրցույթ ենք անում ճանապարհաշինարարության համար, ոչ մի ընկերություն չի մասնակցում մրցույթին, որովհետև այս տարի այնքան աշխատանքն են իրենք ստանձնել և դեռ հարց է՝ այդ աշխատանքը կկարողանան անել, թե ոչ, ահա այսպիսի խնդիր կա: Այսինքն մենք ֆինանսավորման պրոբլեմ չունենք: Եվ մենք, ինչպես արդեն ասել ենք, պլանավորում ենք հաջորդ տարի առնվազն 500 կմ ճանապարհ կառուցենք, բայց իմ կանխատեսումն հետևյալն է և ես հույս ունեմ, որ մեր այս պլաններին՝ օրինակ արտերկրում ճանապարհաշինություն իրականացնող և այդպիսի ընկերություն ունեցող մեր հայրենակիցները այս մեր հայտարարությանն արձագանքելով կգան և Հայաստանում գործունեություն կծավալեն, մրցույթների կմասնակցեն, մանավանդ մենք հիմա պատրաստվում ենք կառավարության որոշումներում փոփոխություն անել, որ որակյալ աշխատանք անելու երաշխավորություններ չներկայացնող կամ այդպիսի երաշխավորություններ ներկայացնելու հնարավորություն չունեցող ընկերությունները մրցույթներին մասնակցելու հնարավորություն չունենան:
29. Կառավարությունն աննախադեպ որոշում է կայացրել Անկախության տոնի հիմնական միջոցառումները մարզերում իրականացնելու պրակտիկա ներդնելու մասին: Այս տարի սեպտեմբերի 21-ը պետական մակարդակով կնշվի Գյումրիում, մյուս տարի մեկ այլ մարզում և այդպես շարունակ:
30. Լուծում է ստացել Էջմիածնի կարեւորագույն խնդիրներից մեկը՝ ներքաղաքային տրանսպորտի բացակայությունը, որը տարիներ շարունակ բարձրացվել է էջմիածնեցիների կողմից: Խնդրի լուծումը տրվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ակտիվ համագործակցության եւ Ֆրանսիայի Նիս քաղաքի հետ արդյունավետ բանակցությունների շնորհիվ: Արդեն Էջմիածնում են գտնվում Նիս քաղաքի նվիրած IRISBUS եւ RENAULT մակնիշի 6 ավտոբուսները, եւ ընթացքի մեջ է ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա ստանալու գործընթացը: Քաղաքի տոնին ընդառաջ, համայնքապետարանի կողմից էջմիածնեցիները որպես նվեր կունենան իրենց կողմից տարիներ ի վեր բարձրացված խնդրի լուծում՝ ներքաղաքային տրանսպորտ:
31. Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ-ին ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247,8 մլրդ դրամի դիմաց։
32. ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար: 2019թ. հունիս-օգոստոսին մոտ 5%-ով ավելացվել է արեւային էներգիայով սնուցվող մարտական դիրքերի քանակը: 5-10% ավելացել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի՝ ներառյալ խոցման միջոցների քանակը: Շփման գծի 5 ուղղություններում բարելավվել է յուրային զորքերի դիրքերը: Առաջնագծում շուրջ 10%-ով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի (ցերեկային, ջերմատեսիլ եւ համակցված տեսախցիկների) քանակները: Մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35%-ը կապահովվեն խմելու ջրով:
33. 2020 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով:
34. Մեկնարկել է ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգը։ Ըստ այդմ՝ զինվորների սննդի կազմակերպումը արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերությունների, ինչի արդյունքում զինվորներն ապահովվում են բարձր որակի սննդով։ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ նոր համակարգի անցած զորամասերի թիվը կազմում է 16։ 2020 թվականի երրորդ եռամսյակում այս համակարգը կգործի Հայաստանի բոլոր մեծ զորամասերում։
35. Կառավարության որոշմամբ 2019թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետեւյալն են.
-Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:
-Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:
-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:
-Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:
-Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
-Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս:
Վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Այսինքն սա այն գումարն է, որ մարդիկ կոնկրետ ամեն ամիս տանելու են հավելյալ իրենց տուն: Կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Այս թվերը կախված են ծառայության բնույթից: Ընդ որում, ավելացումները ծառայության բնույթից կլինեն էական և շոշափելի, իսկ նվազեցումները՝ կապված նորից ծառայության բնույթից, կլինեն ոչ էական և ոչ շատ շոշափելի:
36. Ընդունվել է ՀՀ կառավարության որոշում՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովությունը 2019թ. հուլիսից 1000-2000 դրամով ավելացնելու վերաբերյալ:
Սա շարքայինների գումարներն են:
Իմիջիայլոց, նախորդ կետի վերաբերյալ մենք 4 զորամաս ունենք, որոնք իրենց կարգավիճակի և իրավական որոշակի խառնաշփոթի պատճառով այնպես էր ստացվել, որ իրենց աշխատավարձերը չէր բարձրացել, բայց մի մասը պաշտպանության նախարարի հրամանով, մյուս մասը կառավարության որոշմամբ կբարձրացվեն, ընդ որում բարձրացված աշխատավարձերը կհաշվարկվի մյուսների հետ հունիսի 1-ից, այսինքն ինչ որ հունիսի 1-ից այս շարքում պիտի ստանային և այդ իրավական նրբությունների պատճառով չեն ստացել, հունիսի 1-ից կհաշվարկվի, միանգամից կստանան երեք ամսվա հավելյալ փող: Մի մասի համար այդ որոշումը կայացվել է, մյուս մասն ընթացքի մեջ է:
37. Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով սպայական եւ ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020թ-ի հունվարի 1-ից արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալ: Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել փաստացի 0% տոկոսադրույքով, երկրորդային շուկայից առավելագույնը 9% տոկոսադրույքով, որից 3%-ը սուբսիդավորվելու է պետական բյուջեից: Երկու դեպքում էլ բնակարանի արժեքի 10% կանխավճարը վճարվելու է պետական բյուջեից:
38. Զինված ուժերում բուժկանխարգելիչ միջոցառումների, սանիտարահիգենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման որակի բարելավման արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բուժկետերի դիմելիությունը նվազել է 12,7 տոկոսով, իսկ հիվանդության պատճառով աշխատանքային օրերի կորուստը՝ 21,6 տոկոսով:
Սա պարզ է չէ ինչի մասին է խոսքը. ընթացիկ պրոֆիլակիկ աշխատանքները կատարվում են այնպես, որ զինծառայողների հիվանդանալու դեպքերն ուղղակի նվազել են:
39. 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15%-ով ավելի քաղաքացի այն դեպքում, երբ ի լրումն անցած տարի հանրակրթական հաստատություններում սովորողներին օրենքով տրված տարկետմանը, ընթացիկ տարում օրենքի փոփոխության արդյունքում տարկետում է տրվել նաեւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների շուրջ 400 սովորողների:
40. «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ հետ պայմանագիր կնքած քաղաքացիների համար այսուհետեւ պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 2 տարի 3 ամիս նախկին 3 տարվա փոխարեն, ինչը կնպաստի ծրագրի գրավչությանը:
41. ՀՀ կառավարության որոշմամբ՝ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինծառայության ստաժում կհաշվառվի կրկնակի չափով:
42. Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, այդ թվում իրականացրել 394 վիրաբուժական միջամտություն: Ականազերծվել է 95․3 հազար քառ․ մետր մակերեսով տարածք։
43. 2019 թվականի սեպտեմբերի 1-ից 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Հոկտեմբերի 1-ից կբարձրանան հրշեջ-փրկարարների, անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը։ Հունիսի 1-ից բարձրացվել են «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերը միջինը 15%-ով:
44. 2020 թվականի հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները:
45. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները օգոստոսի 1-ից 50,000 դրամ պատվովճարի փոխարեն կստանան 100 հազար դրամ։ Որոշումը վերաբերում է 397 մարդու:
46. Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ Պաշտպանության բանակի զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
Այսինքն Արցախի զինթոշակառուների բնակարանային խնդիրները մենք կլուծենք: Բայց այստեղ վատ նորություն էլ ունենք. ճիշտն ասած այն օրվանից, երբ ես այս որոշման մասին իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել եմ, Ստեփանակերտում բնակարանների գների կտրուկ աճ է արձանագրվել: Դա մի քիչ հարաբերականորեն լավ է, թե վատ, ամեն դեպքում ստանձնել ենք պարտավորությունը, պետք է իրականացնենք:
47. Զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների կողմից կապ է հաստատվել շուրջ 12.000 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 7.488 թափուր աշխատատեղ: Կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 5.912 աշխատանք փնտրող, նրանցից 1.008-ը՝ զբաղվածության պետական ծրագրերի միջոցով: Աշխատանքի տեղավորվածների թվաքանակում 65.7%-ը կանայք են, 31%-ը՝ 16-29 տարեկան երիտասադներ, 1.8 %-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք: Գյուղատնտեսական սեզոնային զբաղվածները այլեւս չեն զրկվի նպաստից: Որոշման արդունքում միայն «Արտֆուդ» կազմակերպությունն արդեն իսկ աշխատանքի է վերցրել նպաստի համակարգում ընդգրկված 40 աշխատակցի։
48. Կառավարությունը հավանության է արժանացրել 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու մասին որոշմանը։ Որպես աջակցության ձեւ սահմանվում է դրամական օգնությունը՝ ստացած վնասվածքների պատճառով զոհված (մահացած) անձի իրավահաջորդին 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամի չափերով։
49. Բնակարանային հաշվառման ընդգրկված թվով 37 զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով նախկինում հատկացված ծառայողական բնակարանները վերջիններիս տրամադրվել են անհատույց սեփականության իրավունքով` նվիրատվության կարգով: Ընթացքի մեջ է նման ընթացակարգով եւս 21 բնակարանի տրամադրման գործընթացը:
50. Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ընթանում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած թվով 44 ընտանիքի կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն մինչեւ 2019 թվականի տարեվերջ, հատկացվել է 460 մլն դրամ: Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան 61 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար 2019թ-ի բյուջեով հատկացվել է 560 մլն դրամ: Ամփոփվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո կառուցված/տեղադրված ավելի քան 7000 ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքները եւ մշակվել է համապատասխան առաջարկությունների փաթեթ: Երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար 2020 թվականին հատկացվելու է 3 միլիարդ դրամ։ Վերջին տարիների միջին վիճակագրության համեմատ այս գումարը 6-ապատկվել է:
Այսօր էլ այս ծրագրի շրջանակում ես Լոռու մարզում առավոտյան մի քանի տների բացմանը մասնակցեցի: Այս 3 միլիարդ դրամը մենք հատկացնում ենք այն 457 ընտանիքների բնակարանային կարիքները հոգալու համար, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունը այս պահին դե յուրե արձանագրված է: Այսինքն, եթե զուտ դե յուրե մոտենանք խնդրին, այս պահին պետությունը պարտավորություն ունի ընդամենը 457 ընտանիքի նկատմամբ: Հիմա 3 մլրդ հատկացնում ենք և պետք է հընթացս հասկանանք, թե այդ 3 մլրդ-ով բոլոր 457-ի խնդիրը կարողանալու ենք լուծել, թե ոչ: Եթե պարզվի, որ 3 մլրդ-ն բավարար չի, մենք միջոցներ էլի կտրամադրենք, որովհետև Հայաստանի պետական բյուջեում միջոցների խնդիր գոյություն չունի:
51. Բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում՝ հանրակացարանային տարածքների նվիրատվության ճանապարհով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ լուծվել են 100 ընտանիքի բնակարանային խնդիրները։ Երեւանում վերաբնակեցվել է շուրջ 170 ընտանիք, որոնք նախկինում ապրում էին 4-րդ կարգի վթարային շենքերում: Ծրագիրը շարունակական է:
52. «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների եւ աշխարհազորայինների, ծնողազուրկ եւ սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան թվով 4800 երեխաների համար կազմակերպվել է ամառային հանգիստ 3 հերթափոխով:
53. Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազար մարդու:
54. Հուլիսից վերագործարկման աշխատանքները սկսեց Թեղուտի հանքավայրը՝ ապահովելով մարզի բարձրորակ մասնագետների համար անհրաժեշտ աշխատատեղեր եւ զուգահեռաբար պատվիրելով պոչամբարի պատվարի ամրության վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն: Այս պահի դրությամբ ձեռնարկությունում արդեն աշխատում է 940 աշխատակից, առաջիկայում եւս 40 հոգի կընդունվի աշխատանքի:
Հիշում եք, որ Լոռվա մարզի նախընտրական հավաքի ժամանակ ես խոստացել էի, որ Թեղուտի հանքավայրը նորից կբացվի և մարդիկ աշխատատեղ կունենան:
55. Երեւան քաղաքի Համայնքային ենթակայության մանկապարտեզների անձնակազմի աշխատավարձը բարձրացել է 20%-ով։ Մանկապարտեզներից նախկինում օտարված 6500 քմ տարածք է վերադարձվել համայնքին, դրա շնորհիվ շուրջ 1000-ով ավելի երեխա հնարավորություն ունի հաճախելու մանկապարտեզ։
Դուք գիտեք, թե Երևանում ինչ մանկապարտեզային հերթեր են և ահա 6500 քմ տարածք վերադարձվել է: Հիմա մի շարք քրեական գործեր կան հարուցված մանկապարտեզների սեփականաշնորհումների դեպքերի հետ կապված և էլի բազմաթիվ տարածքներ կվերադարձվեն երեխաներին:
56. Առողջապահության ոլորտում ստվերը էականորեն կրճատվել է. այս տարվա 7 ամիսների ընթացքում

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00