Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Փետրվարի 18-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզային և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված մամլո ասուլիսում անդրադարձավ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովին: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ համաժողովը կանցկացվի փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Հանդիսավորությամբ նշվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակը 19.02.2019
Այսօր մեծն Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ տոնական հանդիսություն էր կազմակերպվել Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում՝ Դսեղում: Վաղ առավոտից հնչում էր տոնական երաժշտություն, հատվածներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից: Զուգահեռաբար համայնքի հրապարակի տարածքում հանդես էին գալիս թատերախմբեր՝ թումանյանական մոտիվներով:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերին համապատասխան որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Խումբը ձևավորվել էր 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների և դրանցում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների մշակման նպատակով:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 18.02.2019
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և 1992 թվականին ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված 1955-1965թթ. Ադրբեջանում, ինչպես նաև Արծվաշենում ծնված անձինք, ովքեր ունեն աշխատանքային ստաժի հաստատման հետ կապված դժվարություններ, կարող են մինչև 26.02.2019թ. ժամը 15.00-ը դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն /սենյակ՝ 304, 301, դիմել՝ Իրինա Գրիգորյանին, Վալերի Ջաղինյանին/:

Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումը Դսեղում՝ փետրվարի 19-ին 15.02.2019
Հարգելի լոռեցինե՛ր Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ից 16:00, Դսեղ համայնքում կանցկացվի Թումանյանի 150-ամյակին նվիրված աննախադեպ համերգ-հանդիսություն: Համերգի ընթացքում ելույթներով հանդես կգան պետական բարձրաստիճան այրեր, գրողներ, արտերկրից ժամանած հյուրեր: Իրենց կատարումներով կներկայանան մարզում գործող երաժշտական և թատերական խմբեր, Երևանից ժամանած ռոկ խումբ: Հրավիրում ենք նշելու Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանը: