Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանը պատրաստ է աջակցել երիտասարդական կրթական ծրագրերին

17.07.2019

DNA հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Գուգարք համայնքում իրականացնում է երիտասարդական կրթական ծրագիր: Ծրագրի մասին տեղեկություն տրամադրելու և մարզպետարանից անհրաժեշտ աջակցության և հետագա համագործակցության ակնկալիքով «Ռամզիս Կապիտալ» ներդրումային ընկերության հիմնադիր տնօրեն, DNA հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Ռոբերտ Բազիլին և DNA ՀԿ հիմնադիր նախագահ Աննա Մելիքսեթյանը հյուրընկալվեցին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանին:
Ծրագիրը լիարժեք և արդյունավետ իրականացնելու և մեր ժողովրդի դարավոր մշակույթը հատկապես միջազգային հանրությանը ներկայացնելու գործում հյուրերն ակնկալում են մարզային իշխանությունների գործուն աջակցությունը:
Էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում ևս կազմակերպությունը նախատեսում է Լոռու մարզում իրականացնել լայնածավալ ծրագրեր:
Հուլիսի 27-ին երիտասարդների համար նախատեսվում է գեղարվեստական ցուցադրական միջոցառում, որի ընթացքում Եվրոպայից ժամանած երիտասարդները կսովորեն հայկական պարեր, կծանոթանան տիկնիկագործությանը և դրա լայն կիրառությանը՝ հատկապես թատերական ժանրում:
-Մենք լիահույս ենք, որ գնալով ավելի շատ երիտասարդներ կներգրավվեն մեր ծրագրերում, կլինեն ներդրումային այլ մակարդակի ծրագրեր ևս, աջակցություն կցուցաբերենք փոքր և միջին ձեռներեցներին: Այս ճանապարհը մենք ակնկալում ենք անցնել մարզպետարանի հետ միասին՝ վստահ լինելով, որ մոտ ապագայում համատեղ իրականացվող ծրագրերը զգալի ակտիվություն ու դրական լիցքեր կհաղորդեն լոռեցիներին,-իր խոսքում նշեց ընկերության հիմնադիր Աննա Մելիքսեթյանը:
Գայանե Մարկոսյանը փոխանցեց մարզպետարանի դիրքորոշումն ու պատրաստակամությունը՝ աջակցելու և համագործակցելու բաց և թափանցիկ աշխատելաոճ, արդյունավետ ու զարգացման կայուն տեսլական ունեցող անհատների և կազմակերպությունների հետ:
Որպես առաջին քայլ՝ փոխմարզպետը պատրաստակամություն հայտնեց աջակցելու հուլիսի 27-ին կայանալիք միջոցառման կազմակերպմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կրկին հանդիպել՝ քննարկելու մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին մասնակցելու հնարավոր տարբերակները։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22