Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքի հրավեր

18.07.2019

Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2019թ. ապրիլի 23-ի, N 90-Ա որոշման ստեղծվել է ՀՀ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ, որը Երևանի քաղաքապետարանի կազմում գործող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: Հաշվի առելով, որ նորաստեղծ կազմակերպությունը դեռևս համալրված չէ բավարար մարդկային ռեսուրսներով՝ բանվորներով, որոնք անհրաժեշտ են հիմնարկի աշխատաքները պատշաճ և որակով իրականացնելու համար կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և աշխատանքին նվիրված բանվորների:

Աշխատանքային պայմաններ են 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ,  200.000 դրամ աշխատավարձ(ներառյալ հարկերը),  աշխատավարձը կվճարվի ամսվա մեջ երկու անգամ, եռամսյակը մեկ լավագույն աշխատողները կխրախուսվեն աշխատավարձի 30 տոկոսի չափով:

Ցանկացողները կարող են դիմել (091) 42 49 61 հեռախոսահամարով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանին կամ նամակ ուղարկել  էլ. հասցեին՝ yerevan.19@mail.ru:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05