Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Բարին արա» կամավորական ակցիան համախմբել էր 42 կառույցի` 23.438 մասնակիցներով 24.12.2018
Անցկացվեց «Խաչվող ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Բարին արա» ակցիայի 11-րդ հաշվետու միջոցառումը, որին ներկա էր նաև Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը: Նա ողջունեց ակցիայի բոլոր մասնակիցներին և «Հայկական Կարիտաս»-ի «Փոքրիկ իշխան» կենտրոնին հանձնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհակալագիրը:

Փոխմարզպետը եղավ Գարգառ և Բովաձոր բնակավայրերում 21.12.2018
Դեկտեմբերի 20-ին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյան աշխատանքային այցով եղավ Ստեփանավանի տարածաշրջանում ՝ լինելով Գյուլագարակ խոշորացված համայնքի Գարգառ և Լոռի Բերդ խոշորացված համայնքի Բովաձոր բնակավայրերում: Գարգառում փոխմարզպետ Ս. Սարուխանյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի հետ ներկա գտնվեց ԱՄՆ ՄԱԶԾ փոքր դրամաշնորհային ծրագրի ներկայացմանը:

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 21.12.2018
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից դեկտեմբերի 20-ին անցկացված քաղաքացիների ընդունելությանը մասնակցեց շուրջ 70 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժնումների ղեկավարներ, այլ պատասխանատու պաշտոնյաներ: Ներկայացվող խնդիրները մեծ մասն առնչվում էին բնակապահովման խնդիրներին:

Կաթնաջուր համայնքի միջնակարգ դպրոցում բացվեց «Սմարթ» դասարան 21.12.2018
Լոռու մարզում այսօր բացվեց 22-րդ «Սմարթ» դասարանը, այս անգամ՝ «Յունիբանկի» ֆինանսավորմամբ: Վերջինս «Սմարթ» դասարանի շինարարությունը նախաձեռնել է ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով՝ ընտրելով դպրոց հենց Սպիտակի տարածաշրջանում: Դասարանի հանդիսավոր բացմանը ներկա էին մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, «Յունիբանկի» ներկայացուցիչները, համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը, այլ հյուրեր:

Ամանորյա տոների ընդառաջ. հանդիպում՝ մարզպետարան-ոստիկանություն-համայնք 19.12.2018
Անցկացվեց Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը, որը վարում էր մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը:Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը և Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի պատասախանատու պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ:
ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի, թիվ 1339-Ն որոշման համաձայն 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 458 մլն դրամ հատկացնել մարզի գյուղական համայնքներում բարձր պատրասատականություն ունեցող թվով 44 բնակելի տների կիսակառույցները ավարտին հասցնելու համար: Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը կհամագործակցի «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: