Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշագիր ստորագրվեց Լոռու մարզպետարանի և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի միջև

19.07.2019

Հուշագիրը կնքեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և հիմնադրամի խորհրդի նախագահ Մարինե Ժամկոչյանը: 

Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը և պետի տեղակալ Արփինե Մատինյանը: 

Հուշագրով կողմերը պարտավորություն ստանձնեցին զարգացնելու համագործակցությունը մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ծրագրերի իրականացման, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում:

Մարզի ղեկավարն, իր խոսքում կարևորելով համագործակցության առաջարկությունը, նշեց, որ առանձնակի կարևորություն է տալիս կրթության ոլորտում կատարվող ներդումներին, իրականացվող ծրագրերին, քանզի կրթության ոլորտի զարգացումը երկրի ապագայի զարգացման լավագույն գրավականն է:

Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին այնպիսի կարևոր ծրագրերի իրականացման հարցում, ինչպիսիք են՝ կրթության և տնտեսության միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը, մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ծրագրերի մշակումը և իրականացումը, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության նորմատիվ իրավական բազայի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության կրթական ծրագրերի  մշակումը և կատարելագործումը, արհեստագործական մասնագիտությունների գծով կադրերի պատրաստմամբ զբաղվող ուսումնական հաստատությունների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, մասնագիտական կրթական հաստատությունների  վարպետ-ուսուցիչների,  աջակցությունը մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների վերապատրաստումը, աշխատանքի շուկայում շրջանավարտների մրցունակության բարձրացումը, արհեստագործական ոլորտները որակավորված մասնագետներով և աշխատողներով ապահովելուն ուղղված համատեղ միջոցառումների կազմակերպումը, մասնագիտական կրթական հաստատություններում, մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում «աշակերտական ընկերությունների» ստեղծումը և կրթական հաստատությունների ու գործող կառույցների համագործակցության ձևավորումն ու ամրապնդումը:

Անդրեյ Ղուկասյանը վստահեցրեց, որ, ի դեմս Լոռու մարզպետարանի, կազմակերպությունը  կարող է ունենալ հուսալի գործընկեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36