Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ. «Տնակային ավանների գույքագրման նպատակն առկա իրավիճակին հստակ տիրապետելն է» 08.04.2019
Այսօր անցկացվեց Լոռու մարզպետի նոյեմբերի 23-ի կարգադրությամբ Լոռու մարզպետարանում ձևավորված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը զբաղվում է Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով ձևավորված և մինչ օրս գործող տնակային ավաններում բնակվող ընտանիքների կարգավիճակի և հետագա բնակապահովման խնդիրների ուսումնասիրությամբ, դրանց լուծման համար առաջարկությունների մշակմամբ:

Տոնական անակնկալ տարեցների տան բնակիչների համար 08.04.2019
Ապրիլյոթյան տոնի կապակցությամբ Վանաձորի տարեցների տան անձնակազմի կանանց, ծերունազարդ տատիկներին անձամբ շնորհավորեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները: Հյուրասիրության սեղանների շուրջ մարզի ղեկավարը նրանց մաղթեց առողջություն, բարձր տրամադրություն, երկար տարիների կյանք: Նա կարևորեց ծերերի նկատմամբ այստեղ ցուցաբերվող խնամքն ու հոգատարությունը: Մարզպետարանի պաշտոնյաները կանանց նաև ծաղիկներ նվիրեցին:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզի ֆերմերներին, գյուղացիական տնտեսություններին, կոոպերատիվներին և ագրոպարենային ոլորտի այլ տնտեսվարողների ՀՀ կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսական ծրագրերի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը և գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը Սպիտակ և Մեծ Պարնի համայնքներում հանդիպումներ ունեցան Սպիտակի տարածաշրջանի տնտեսվարողների հետ:

Մարզպետն աշխատանքային այցով Դարպաս համայնքում էր 05.04.2019
Ապրիլի 5-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Դարպաս համայնքում: Նա նախ խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավար Արմեն Ալոյանի մասնակցությամբ: Մարզի ղեկավարը հիմնականում անդրադարձավ սեփական եկամուտների հավաքագրման խնդրին՝ նշելով, որ հարկերի հավաքագրումը համայնքների ղեկավարների պարտադիր լիազորությունն է և այն պետք է կատարվի առանց թերացումների: Խոշոր պարտքատերերի վերաբերյալ մարզպետն առաջարկեց իրականացնել իրավաչափ գործողություններ: Անդրադարձ կատարվեց նաև համայնքային մի շարք խնդիրների:

Մարզպետը շնորհակալագրով պարգևատրեց Ռոզա Բեկչյանին 03.04.2019
Այսօր մարզպետն իր աշխատասենյակում ընդունեց «Լոռու մարզի» նոտարական տարածքի նոտար Ռոզա Բեկչյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Լ. Ասլանյանի ներկայացմամբ՝ նոտար Ռ. Բեկչյանը, տևական ժամանակ համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ, մեծ աջակցություն է ցուցաբերել գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային շինարարության պայմանագրերի նոտարական վավերացման հարցում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Լոռու մարզի հարգելի՛ գյուղատնտեսներ 03.04.2019
Լոռու մարզի հարգելի՛ գյուղատնտեսներ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մի շարք կարևոր ծրագրեր: Վերջիններս ուղղված են Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում ագրոպարենային ոլորտում ֆիզիկական և իրա¬վաբանական անձանց կողմից իրականացվող զարգացման ծրագրերի վարկավորմանը։