Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

07.08.2019

2019թ. օգոստոսի 9-ին ժամը 16.00-ին Վանաձորի սոցիալական ծառայությունների Համալիր կենտրոնի /հասցեն՝ Վանաձոր, Գ.Նժդեհի փող. թիվ 14/ երկրորդ հարկի խորհրդակցությունների դահլիճում կկայանա Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի /նախագահ՝ ՀՀ Լոռու մարզպետ Ա.Ղուկասյան/ հերթական, այս տարվա թվով 4-րդ նիստը, որին կմասնակցի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գ.Գասպարյանը:

Օրակարգային հարցերի թվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման համակարգի մասին» ՀՀ օրենքների նախագծերի հանրային քննարկումը, որի ընթացքում ցանկալի է նիստի մասնակիցները ներկայանան շահագրգիռ հարցադրումներով և առաջարկություններով:

Միաժամանակ տեղեկացվում է, որ 2019թ. օգոստոսի 9-ին, ժամը 11.00-ին վերոնշյալ օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում կլինի նաև Ալավերդի քաղաքում՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում /հասցեն՝ Ալավերդի, Սայաթ-Նովայի փող. 14-35/:

Հանրային քննարկումների և Հանձնաժողովի նիստի համար ցանկալի է Հասարակական կազմակերպությունների և ակտիվ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը:

 

ՀՀ Լոռու մարզպետարան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23