Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետը միացավ խաղաղության գաղափարի տարածման կարևոր նախաձեռնությանը 17.05.2019
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց HWPL (Երկնային մշակույթ, համաշխարհային խաղաղություն, լույսի վերականգնում) կազմակերպության ներկայացուցիչներին: Կազմակերպությունը, ինչպես ներկայացրեց տարածաշրջանային ներկայացուցիչ Դոննա Կվակը, հիմնվել է 2013թ. Հարավային Կորեայում, թեև գործունեություն է իրականացնում միջազգային հարթակում՝ տարածելով խաղաղության գաղափարը: Նա ասաց, որ յուրաքանչյուր տարի սեպտեմբեր ամսին կազմակերպում են համաշարհային լիդերների հավաք և ընդգծում խաղաղ ապրելու անհրաժեշտությունը՝ կոնֆերանսում թեմայի շրջանակներում ծավալվող տարաբնույթ քննարկումների շրջանակներում: Բացի այդ, կազմակերպությունը տարբեր տարածաշրջանների հետ աշխատանքներ է իրականացնում՝ դարձյալ առաջ մղելով խաղաղ գոյակցելու գաղափարը:
Այսօր Սպիտակ համայնքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառումներին ներկա գտնվեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ՀՀ ԿԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, մարզպետարանի և Սպիտակի քաղաքապետարանի պաշտոնյաներ, այլ ներկայացուցիչներ, հյուրեր:
Մայիսի 15-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի, Լոռու մարզի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Գևորգյանի մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին: Խորհրդակցությանը հրավիրված էին մարզի համայնքների ղեկավարները, հանրակրթական դպրոցների տնօրեններն ու զինղեկները:
Մայիսի 14-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի քաղաքային մասնաճյուղի մարզահամալիրում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանցիների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը: Եզրափակչին մասնակցեցին առաջին տեղերը գրաված դպրոցները:

Ամփոփվել են 2019 թ-ի դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքները 15.05.2019
2019 թ-ի փետրվարի 14-ից մարտի 13-ը կազմակերպվել և անց են կացվել դպրոցականների առարկայական օլիմպիադանների տարածքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել են համապատասխանաբար՝ 1420 և 612 աշակերտներ: Մարզային փուլի արդյունքում 111 (նախորդ տարում` 120) աշակերտ իրավունք է նվաճել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:




