Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դարպաս համայնքում հիմնված կոմպոզիտային գազաբալոնների գործարանը վաղվանից կսկի լայնամասշտաբ արտադրությունը. մարզպետն ընդունեց ընկերության համասեփականատերերին

12.08.2019


Օգոստոսի 9-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հուսեյն Յաղուբպուրին և Արայիկ Ասրյանին, ովքեր եկել էին տեղեկացնելու, որ ընկերության կողմից Լոռու մարզի Դարպաս համայնքում հիմնված կոմպոզիտային գազաբալոնների գործարանը վաղվանից կսկի լայնամասշտաբ արտադրությունը: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
-Այս պահի վերջին մոնտաժային աշխատանքներն են իրականացվում: Եղած արտադրանքը կպահեստավորվի: Շուրջ 2 շաբաթից հավանաբար կստանանք վաճառքի արտոնագիրը և անցում կկատարենք լիարժեք գործունեության, -ասացին համասեփականատերերը՝ հրավիրելով մարզպետին այցելել գործարան՝ ծանոթանալու արտադրական գործընթացին:
Նրանք նաև հայտնեցին, որ աշխատակիցներ են հավաքագրում, ցանկալի է՝ իգական սեռի և բարձրագույն կրթությամբ, քանի որ, ըստ Հուսեյն Յաղուբպուրի և Արայիկ Ասրյանի, այս ամիսների աշխատանքը ցույց է տվել, որ կանայք աշխատանքում ավելի պատասխանատու են և ուշադիր:
Հյուրերը մարզի ղեկավարին խնդրեցին նաև աջակցել նոր հողատարածք ձեռքբերելու հարցում՝ կարբոնի մանրաթելերի և մետաղի ջարդոներից իրերի պատրաստման արտադրամասեր կառուցելու համար, ինչը մարզի ղեկավարի կողմից արժանացավ դրական արձագանքի: Մարզպետը Հ. Յաղուբպուրի խնդրանքով խոստացավ աջակցել նաև պարսիկ գործարարների հանդիպումը ՀՀ վարչապետի հետ կազմակերպելու հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53