Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Անկախ ընթացիկ խնդիրներից, աշխատանքները պետք է կազմակերպվեն ամենաբարձր որակով». մարզպետն ընդունեց Հայքի հրապարակի շինաշխատանքներն իրականացնող շինկազմակերպության ներկայացուցիչներին

09.08.2019

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել են Վանաձորի Հայքի հրապարակի բարեկարգման աշխատանքները: Այն երկար սպասված իրողություն կլինի Վանաձորի և այստեղ այցելող հյուրերի ու զբոսաշրջիկների համար: Մարզի ղեկավարի կողմից խիստ կարևորվում է տարվող աշխատաքները բարձր որակով և ժամկետներում իրականացնելու գործընթացը: Շինաշխատանքները գտնվում են նրա ամենօրյա անմիջական վերահսկողության ներքո:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրավիրել էր շինաշխատանքներն իրականացնող «Պրիզմա Վան» ընկերության ներկայացուցիչներին՝ շինարարության ընթաքը քննարկելու և իր նկատառումները հայտնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Վանաձորի համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը:

Մարզի ղեկավարն անընդունելի համարեց հին (չվնասված) ու նոր սալիկների համադրումը՝ առաջարկելով չվնասված սալիկներով ամբողջապես պատել ոչ բանուկ հատվածները և բոլորովին նոր սալիկներով՝ տեսանելի և բանուկ մասերը: Նշեց, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է նոր սալիկներ տեղադրել  3000 քառ. մետր տարածքում:

Քննարկվեցին նաև տեխնիկական մի շարք այլ հարցեր՝ կապված աշխատանքներն արագ կազմակերպելու, բնակչության համար անհարմարություններ չառաջացնելու և այլ հարցերի հետ:

-Անկախ ընթացիկ խնդիրներից՝ աշխատանքները պետք է կազմակերպվեն ամենաբարձր որակով: Հանրապետության երրորդ քաղաք հանդիսացող Վանաձորի կենտրոնական հրապարակը պետք է անթերի տեսք ունենա և բնակչությանը ծառայի երկար տարիներ,-ասաց Ա. Ղուկասյանը:

Մարզպետը  ներկաների հետ նաև շրջայց կատարեց հրապարակում՝ աշխատանքների ընթացքի վերաբերյալ ցուցումներ տալով նաև տեղում:

Հիշեցնենք, որ ծրագրով (նախահաշվային արժեքը 245.7մլն դրամ) նախատեսվում է նոր շատրվաններ տեղադրել՝ ձայնային և լուսային էֆեկտներով, նորոգել բազալտե հարթակը, լուծել հրապարակի շենքերի արտաքին լուսավորության հարցը՝ հետաքրքիր մոտեցումներով, հրապարակի շրջանային երթևեկության տարածքում նախատեսվում է քարե նախշերով սալահատակ և այլն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22