Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Պարգևատրվեցին եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները 22.05.2019
մասնակիցները Մայիսի 21-ին Դսեղի մշակույթի տանն անցկացվեց Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված Լոռու մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող մարզային ասմունքի փառատոնի եզրափակիչ փուլը՝ 11-14 և 15-17 տարիքային խմբերի համար:
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մասնակից հանդիսացող Վանաձորի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների մի խումբ աշակերտների: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ «Քաղաքացիական դասընթացներ» դպրոցի կողմից՝ նպատակ ունենալով բարձր դասարանցիներին գիտելիքներ տրամադրել ընտրակարգի, ընտրական գործընթացների վերաբերյալ:

Վանաձորի մանկատանն իրականացվել է հերթականա աջակցության ծրագիրը՝ կառուցվել է փայտամշակման արհեստանոց 20.05.2019
Գերմանիայի Դաշնության «Հայաստան-Օգնություն Հայաստանին Էոլանգեն-Հյոքշթաթ միություն» ԲԿ-ի աջակցությամբ Վանաձորի մանկատանն իրականացվել է հերթական աջակցության ծրագիրը՝ կառուցվել է փայտամշակման արհեստանոց, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մայիսի 17-ին: Միջոցառմանը մասնակցում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան,նորին գերազանցություն պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, կազմակերպության ներկայացուցիչները, մարզպետարանի պաշտոնյաներ:

Թանգարանների օրը նշանավորվեց մի շարք միջոցառումներով 20.05.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Թանգարանների միջազգային օրվա առթիվ մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների հետ շրջել է Վանաձորի Ստ. Զորյանի տուն-թանգարանում, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում և Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում: Մարզի ղեկավարը ներկա է գտնվել կազմակերպված միջոցառումներին, ծանոթացել թանգարաններում ցուցադրվող նմուշներին և խոսել առկա խնդիրներից:
Մայիսի 18-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» խորագրով երկրորդ հեքըթոնի մրցութային փուլը, որին ներկա էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ օգնական Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այլ պաշտոնյաներ: Հիմք ընդունելով, զբոսաշրջության ոլորտին վերաբերվող առաջին հեքըթոնի հաջողությունը, որն անցկացվել էր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նախորդ տարի՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ նախաձեռնել էր այսպիսի միջոցառում կազմակերպել նաև այս տարի:

Քաղաքացիների ընդունելություն 17.05.2019
Մայիսի 16-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 60 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի և Թումանյանի տարածարջաններից: Գերակշռում էին անձնական բնույթի, աշխատանքի տեղավորման, բնակապահովման՝ այդ թվում բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ խնդիրները:



