Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անդրեյ Ղուկասյանը հետևեց մարզում պետական միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին 10.09.2019
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային օրվա մի մասն անցկացրեց՝ հետևելով մարզում պետական միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին:

ՀՀ գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլում Լոռու մարզի թիմը գրավեց երրորդ պատվավոր տեղը 06.09.2019
ՀՀ գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Վանաձորի Աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցում: Այս տարի խաղերը մեկնարկեցին սեպտեմբերի 3-ին, իսկ այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի, մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների և այլ պաշտոնյաների ու հյուրերի մասնակցությամբ անցկացվեց խաղերի մրցանակաբաշխությունը և պարգևատրման արարողությունը:

Մարզպետն ընդունեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին 03.09.2019
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածում ընթացող շինաշխատանքների դանդաղ ընթացքի վերաբերյալ ալավերդցիների դժգոհությունների պատճառների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԵՌԱՎՈՐ ՋԻԼԻԶԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ 02.09.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Գիտելիքի օրն անցկացրեց Լոռու մարզի ամենահեռավոր բնակավայրերից մեկում՝ Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա բնակավայրում: Նա Ջիլիզայի դպրոց այցելեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ միասին:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2019
Սիրելի դպրոցականնե՛ր, ուսուցիչնե՛ր, ծնողնե՛ր, շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ը մեր տոնացույցի նշանակալի օրերից է, քանզի ազդարարում է նոր ուսումնական տարվա մեկնարկի մասին:




