Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անդրեյ Ղուկասյան. «Մարզպետարանը պատրաստ է միջնորդ օղակ հանդիսանալու ներդրումային ծրագրերի իրականացման հաջող ընթացքն ապահովելու գործում»

11.06.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանին:
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարի կողմից նման հանդիպման անցկացման նախաձեռնության նպատակը որոշ արտադրությունների գործարկմանն ուղղված հնարավոր ներդրումային ծրագրերի առկայության դեպքում առկա մեխանիզմների և իրավական կարգավորումների քննարկումն էր:
Կ. Ասատրյանը հանգամանորեն ներկայացրեց, որ «Վանաձոր Քիմպրոմի» սեփականության իրավունքը պատկանում է վերջինիս, սակայն առկա է գրավի իրավունք, որը ներկայում պատկանում է «Քիմպրոմ մենեջմենթ» ընկերությանը: Նա տեղեկացրեց նաև, թե ներդրումներ իրականացնել ցանկացող անձը կամ կազմակերպությունը՝ ինչ ընթացակարգով պետք է անցնի: Քանի որ, ըստ էության, ընկերության բաժնետերեր են հանդիսանում նաև ՀՀ կառավարությունը, «Արդշինբանկը», «Երևան ջէկը», ծրագրային առաջարկները հարկ կլինի քննարկել նաև նրանց հետ: Այն է՝ ներդրումային ծրագրերի իրականացման կարևոր նախապայման է վերջիններիս դրական եզրակացությունը:
Կ.Ասատյանը մարզի ղեկավարին վստահեցրեց նաև, որ ներկա դրությամբ «Վանաձոր Քիմպրոմի» աշխատակիցների ընթացիկ և կուտակված աշխատավարձերի, ինչպես նաև խեղման նպաստների պարտքերը մարված են:Գործարանի անվտանգության հետ կապված հարցերը ևս կարգավորվում են:
Մարզի ղեկավարն իր խոսքում կարևորեց ներդրումային ծրագրերի ներգրավման առումով տարվող աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը.
-Մարզպետարանը պատրաստ է միջնորդ օղակ հանդիսանալու ներդրումային ծրագրերի իրականացման հաջող ընթացքն ապահովելու գործում,-ամփոփելով հանդիպումը՝ ասաց Ա. Ղուկասյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17