Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անվճար դիմակներ և իրազեկում՝ դրանք կրելու ճիշտ ձևի և կարևորության մասին

11.06.2020

 Վանաձորի մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ, նախաձեռնություն են ցուցաբերել շարունակելու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կազմակերպած ակցիան՝ վերջինիս կողմից տրամադրված շնչադիմակները բաշխելով մարզկենտրոնի հատկապես մարդաշատ, խնդրահարույց տարածքներում և քաղաքացիներին նաև իրազեկելով դիմակներ կրելու ճիշտ ձևի ու կարևորության մասին:
Նախաձեռնությանը մասնակցելու ցանկություն էր հայտնել նաև Լոռու մարզպետարանի թիմը՝ մարզպետի օգնական Նոնա Հովհաննիսյանը, կամավորական աշխատանքներում ներգրավված երիտասարդները:
Այսօր շուրջ 200 դիմակ բաշխվեց շուկայամերձ, ինչպես նաև քաղաքի կենտրոնական այլ հատվածներում:
Հաջորդող օրերին ակցիայի մասնակիցները կլինեն նաև Վանաձորի ծայրամասային թաղամասերում, հարակից գյուղական համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09