Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ 17.12.2019

Դեկտեմբերի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքից մեկնարկեց 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը, Լոռու մարզի զինկոմ Արմեն Թումանյանը, տարածաշրջանի համայնքապետեր, զորակոչիկների հարազատներ:

ՄՇԱԿՎՈՒՄ Է ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆԻ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ՄՇԱԿՎՈՒՄ Է ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆԻ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ 16.12.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ, մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի համատեղ աշխատանքի արդյունքում մշակվում է մարզկենտրոնի գրավչության բարձրացմանն ուղղված ներդրումային ծրագիր: Այսօր վերջինիս նախնական տարբերակի քննարկման նպատակով մարզի ղեկավարը խորհրդակցություն էր հրավիրել փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Ծրագրի նախնական տարբերակով առաջարկվում է արհեստական լճերի հարակից տարածքը վերածել զբոսաշրջային ենթակառուցվածքներով հագեցած հանգստի գոտու: Ծրագրային փաթեթում ընդգրկված են նաև քաղաքի ևս մի քանի կարևորագույն կետեր:

Անցկացվեց «Մեր հնարավորությունները» խորագիրը կրող միջոցառումը

Անցկացվեց «Մեր հնարավորությունները» խորագիրը կրող միջոցառումը 16.12.2019

Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց «Մեր հնարավորությունները» խորագիրը կրող միջոցառումը: Այն իրականացվում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Վանաձորը՝ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում: Կազմակերպիչներն էին Լոռու մարզպետարանը և «Լուսաստղ» ՀԿ-ն: Միջոցառումը ներառում էր միաժամանակ մի քանի միջոցառում. անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի տարվա ամփոփիչ նիստը, կազմակերպվել էր ցուցահանդես – վաճառք՝ ՀՀ տարբեր մարզերից Վանաձոր ժամանած հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների և անհատների մասնակցությամբ, ինչպես նաև մարզական և մշակութային միջոցառում` 5 սպորտաձևերից տարբեր մրցաշարերում հաջողություններ գրանցած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցուցադրական ելույթներ,հաշմանդամություն ունեցող անհատների և նրանցից կազմված խմբերի երաժշտական և պարային ելույթներ: Միջոցառումը վարում էր «Լուսաստղ» ԲՀԿ նախագահ Անի Գաբրիելյանը:

ԿՍՏԵՂԾՎԻ ԼՈՌՈԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՏԱԼՈԳ

ԿՍՏԵՂԾՎԻ ԼՈՌՈԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՏԱԼՈԳ 16.12.2019

Լոռու մարզպետարանը նախաձեռնել է ստեղծելու գործարար կատալոգ՝ մարզի արտադրական, գործարար հնարավորությունները մեկ փաթեթում ներկայացնելու նպատակով: Լոռու մարզպետի հանձնարարությամբ նախաձեռնությունը կյանքի կկոչվի մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների հետևողական աշխատանքի արդյունքում։ Աշխատանքների ընթացքը ղեկավարում է փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը։

ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ 16.12.2019

Դեկտեմբերի 16-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային օրն անցկացրեց Ստեփանավանի տարածաշրջանում: Մասնավորապես Լոռի Բերդ և Ստեփանավան խոշորացված համայնքներում մարզպետը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներին: Լոռի Բերդ խոշորացված համայնքը սուբվենցիոն ծրագրերի առումով մարզում դարձյալ առաջամարտիկներից է. այստեղ 2019թ.-ին 8 ծրագիր է իրականացվում: Մարզի ղեկավարը նախ եղավ ծրագրի շրջանակներում վերանորոգված համայնքային կենտրոնում (նախահաշվային արժեքը կազմել է 13098.0 հազ. դրամ), որի աշխատանքներն ավարտվել են ընդամենը օրեր առաջ, հետո նաև համայնքի համար կառուցված գյուղտեխնիկայի ծածկարան-կայանատեղիի տարածքում (նախահաշվային արժեքը՝ 14148.0 հազ. դրամ):

ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍԵՐՈԲ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻՆ

ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍԵՐՈԲ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻՆ 16.12.2019

Տաշիրցի մարզիկ Սերոբ Աբրահամյանն արդեն երրորդ անգամ Ռումինիայում կայացած բազկամարտի միջազգային մրցաշարում ճանաչվել է աշխարհի չեմպիոն: Նա բացարձակ հաղթանակ էր տոնել նաև 2003թ.՝ ՌԴ-ում և 2018թ. Թուրքիայում կայացած մրցաշարերում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-11 15:57:05