Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ

25.12.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց մարզի մշակութային ոլորտի մի քանի երախտավորների, ովքեր անցնող տարվա ընթացքում սերտորեն համագործակցել են մարզպետարանի հետ, մասնակից դարձել կազմակերպված միջոցառումներին:
Հրավիրված էին Լեռնապատի «Երջանիկ» պարային համույթի ղեկավար Երջանիկ Աշրաֆյանը, ԳԱԿ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Կարինե Գլոյանը, «Գայաննա» մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գայանե Թադևոսյանը, Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալեքսանյանը և Ակների մշակույթի տան գրադարանի բաժնի պետ Լևոն Սադախյանը:
Մարզի ղեկավարն իր երախտագիտությունը փոխանցեց մշակույթի վաստակաշատ աշխատողներին, համոզմունք հայտնեց, որ եկող տարվա ընթացքում նաև ՀՀ կառավարության ուշադրության արդյունքում մշակույթի ոլորտը կվերագտնի իր արժանի դիրքն ու նշանակությունը: Մարզպետը նաև հետաքրքրվեց զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին:
Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդգծեց, որ ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է համատեղել բոլոր կողմերի ջանքերը: Ակնկալելով որևէ աջակցություն, զուգահեռ պետք է նաև աջակցելու կամք ու ցանկություն դրսևորել, որպեսզի կատարված աշխատանքն իրապես արժանանա իր շիտակ նպատակին:
Հյուրերը խոսեցին ոլորտի խնդիրներից և հույս հայտնեցին, որ մարզի մշակութային կյանքը իսկապես կաշխուժանա, և մեծ ներուժը, որ մշտապես առկա է եղել մարզում, կվերածվի շոշափելի հաջողությունների:
Ընդունելության ավարտին Անդրեյ Ղուկասյանն ու Գայանե Մարկոսյանը հյուրերին պարգևատրեցին մարզպետարանի պատվոգրերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17