Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրի շրջանակներում Լոռու մարզում կմեկնարկի 4 նոր ծրագիր

22.06.2020

 Զբաղվածության աջակցության Լոռու մարզային հանձնաժողովը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ անցկացրել է այս տարվա թվով 5-րդ նիստը: Օրակարգն առանձնացել է Տաշիր և Մեծավան համայնքներում Armenian Tree Project («Էյ-Թի-Փի») հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկելիք միանգամից երեք ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացմամբ: Դրանք ևս, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, կհանդիսանան որպես վարձատրվող հասարակական աշխատանքներ, որոնցում շուրջ երկշաբաթյա ժամկետով կներգրավվի ավելի քան 100 մարդ:
«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ Նավասարդ Դադյանը և Արթուր Հարությունյանը ներկայացրել են իրականացվելիք ծրագրերը. այն է՝ «Մեծավան համայնքի Միխայլովկա գյուղի 43.4հա անտառածածկույթի խնամք, ծառերի բնաբաժակի խոտածածկի մաքրում», «Տաշիր համայնքի 45հա անտառածածկույթի խնամք, ծառերի բնաբաժակի խոտածածկի մաքրում», «Տաշիր համայնքի 53.4հա անտառածածկույթի խնամք, ծառերի բնաբաժակի խոտածածկի մաքրում»: Մարզպետի տեղակալը, կարևորելով նոր ծրագրեր մեկնարկելու հնարավորությունը, նշել է, որ թեկուզ կարճաժամկետ ընթացքով, բայց նմանատիպ ծրագրերը լուրջ աջակցություն են գյուղական համայնքների համար՝ աշխատատեղերի ստեղծման և սոցիալական խնդիրների մեղմման առումով:
Ինչպես տեղեկացրել ենք, հանձնաժողովի նախորդ նիստում դադարեցվել էր Սպիտակի տարածաշրջանի «Հարթագյուղ համայնքի Սուրբ Հովհաննես տանող ճանապարհի խճալցում և բարեկարգում» ծրագիրը՝ մշտադիտարկման արդյունքներով արձանագրված անբավարար վիճակի և աշխատանքների կատարողական չներկայացնելու հիմքով:
Այդ ծրագրի փոխարեն հանձնաժողովը հաստատել է «Շենավան համայնքի մանկական խաղահրապարակի կառուցում և ցանկապատում» ծրագիրը: Հանձնաժողովի որոշմամբ՝ խորհրդատուներ են նշանակվել Սպիտակի տարածաշրջանում Գայանե Բոջուկյանը, իսկ Տաշիրի տարածաշրջանում՝ Վաղարշակ Եղիազարյանը:
Գ. Մարկոսյանը, ամփոփելով նիստը, նշել է, որ թե՛ Շենավանում և թե՛ մյուս համայնքներում իրականացվող ծրագրերը լինելու են իր և հանձնաժողովի մյուս անդամների ամենօրյա ուշադրության կենտրոնում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59