Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ  ԱՋԱԿՑԵԼՈՒ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՎԱԶՔԻ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԻՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՎԱԶՔԻ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԻՆ 25.09.2019

Սեպտեմբերի 25-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալեց «Հայկական Կարիտաս» բարեսիարական հասարակական կազմակերպության ֆոնդհայթայթման մասնագետ Իրինա Փահլևանյանին, կազմակերպության Վանաձորի «Փոքրիկ իշխան» կոնտրոնի համակարգող Նարինե Ղազարյանին և «Խաչվող ուղիներ» ՍՀԿ գործադիր տնօրեն Կամո Եգանյանին: Հյուրերը մարզի ղեկավարին տեղեկացեցին, որ «Հայկական Կարիտասը» նախատեսում է արդեն երկրորդ տարին անընդմեջ Վանաձորում կազմակերպել վազքի բարեգործական կիսամարաթոն: Եթե նախորդ տարի միայն Վանաձորն էր ընդգրկված, ապա կազմակերպությունն այս տարի նպատակ ունի այն դարձնելու ամենամյա մարզային կիսամարաթոն և այս հարցում ակնկալում է Անդրեյ Ղուկասյանի աջակցությունը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՀԱՅ- ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՄԻՋԵՎ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՀԱՅ- ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՄԻՋԵՎ 25.09.2019

Սեպտեմբերի 25-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» պատվիրակությանը, որոնց թվում էին հիմնադրամի ներկայացուցիչները և չին գործարարներ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ 23.09.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով: Պարգևը մարզի ղեկավարին հանձնեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնտապետ Սերոբ Գաբրիելյանը: Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց մարզի ղեկավարին սերտ համագործակցության և պատրաստակամության համար:

«Երկրները մեկ հարկի տակ»

«Երկրները մեկ հարկի տակ» 23.09.2019

Սեպտեմբերի 20-22-ը Երևանում անց է կացվում «Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էր նաև մարզի պատվիրակությունը «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա միջազգային ցուցահանդեսն արդեն իններորդ տարին է, ինչ ծառայում է որպես հարթակ՝ միջազգային և տեղական կազմակերպությունների, դեսպանությունների և հյուպատոսությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև կապեր ստեղծելու և միջազգային համագործակցություն սկիզբ դնելու համար:

Մարդու իրավունքների փառատոնը եզրափակվում է վազքի մարաթոնով և տոնական համերգով

Մարդու իրավունքների փառատոնը եզրափակվում է վազքի մարաթոնով և տոնական համերգով 23.09.2019

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն արդեն երկրորդ տարին է` Հայաստանում կազմակերպում է «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնը։ Այն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից: Փառատոնը նպատակ ունի հանրային մշակութային միջոցառումների միջոցով բարձրացնելու մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը, դառնալու երիտասարդների համար նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ստեղծելու մարդու իրավունքների վերագնահատման և արժևորման մշակույթ։ Այս տարի փառատոնը նվիրված էր ատելության խոսքի դեմ պայքարին և տեղի ունեցավ սեպտեմբերի 14-20-ը՝ «Ես էլ եմ այստեղ» խորագրով։ Փառատոնը մեկնարկել էր Երևանում, իսկ մյուս միջոցառումների կանգառը եղել է Վանաձորը։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՍՈԼԱՐ ԳՐՈՒՊ»ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՍՈԼԱՐ ԳՐՈՒՊ»ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 23.09.2019

Այսօր Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Սոլար Գրուպ» ընկերության միջև՝ ի դեմս գործադիր տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի, ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հաշվի առնելով այն, որ Լոռու մարզպետարանը կարևորում է վերականգնվող էներգիայի օգտագործումը և աջակցում է արևային էներգիայի տարածմանն ուղղված քայլերին, հուշագրի շրջանակներում համաձայնություն ձեռք բերվեց այն մասին, որ «Սոլար Գրուպը» Լոռու մարզպետարանի աջակցությամբ իրականացված նախագծերից ստացված հասույթի մինչև 5 տոկոսը կներդնի մարզպետարանի կողմից ընտրված հաստատություններում (դպրոցներ, համաբուժարաններ, մանկապարտեզներ) արևային կայաններ կառուցելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 16:21:20