Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պատասխանատուները ներկայացրեցին բուհի գործունեությունը

02.03.2020

 ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները՝ համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանի գլխավորությամբ, այսօր մասնագիտական կողմնորոշման հանդիպում անցկացրեցին Վանաձորի մի շարք դպրոցների ավագ դասարաններում սովորող աշակերտների, դպրոցների զինղեկների հետ։
Կազմակերպիչներին մինչ միջոցառման մեկնարկը մարզի ղեկավարի անունից ողջունեց Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են, քանի որ օգնում են դպրոցականներին կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում.
-Մենք չափազանց կարևորում ենք և ջանքեր չենք խնայում դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունն ամենաբարձր մակարդակի վրա պահելու համար,-ասաց Գ. Մարկոսյանը՝ մարզպետի անունից պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերելու դպրոցներին՝ բարձր դասարանցիների այցը ռազմական համալսարան կազմակերպելու և տեղի պայմաններին ծանոթանալու հարցում:
Հանդիպման ընթացքում Խաչատուր Խաչատրյանը ներկայացրեց ռազմական համալսարանը, բաժինները, ընդունելության կարգը, անդրադարձ կատարեց դասապրոցեսի կազմակերպմանը, ֆիզիկական պատրաստության պարապմունքներին։ Համալսարանի պետը պատասխանեց նաև աշակերտներին և զինղեկներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին համալսարան ընդունելության կարգին, պահանջներին, ուսումից հետո շրջանավարտների հետագա ծառայությանը։
Ցուցադրվեց նաև ռազմական համալսարանի հիմնադրման և գործունեության մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ։
Հանդիպման ավարտին Խ. Խաչատրյանը մարզի ղեկավարին փոխանցեց համալսարանի կողմից պատրաստված շնորհակալագիր՝ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ներդրման համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59