Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ՕՐԸ 14.10.2019
Հոկտեմբերի 12-ին հանդիսավորությամբ նշվեց Վահագնաձորի օր ամենամյա տոնակատարությունը: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր: 2015 թվականին Արտուշ Փարեմուզյանի հովանավորությամբ համայնքում կառուցվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն էլ սկիզբ դրեց համայնքի օրը մեծ շուքով նշելու բարի ավանդույթի: Արդեն չորրորդ անգամ Վահագնաձոր համայնքի օրը նշվում է տոնական միջոցառմամբ և, ի հիշատակ բարերարի տիկնոջ, հյուրերին մատուցվում է սուրբ մատաղ:

ԾԱՌԱՏՈՒՆԿԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՄԱՄԱՐԶԱՅԻՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ 14.10.2019
ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի մտահղացմամբ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ Վանաձորի Խնձորուտ թաղամասում գտնվող Ջրի մաքրման կայանից դեպի վեր ընկած հողատարածության վրա այսօր իրականացվեց համամարզային ծառատունկ: Ծառատունկի նպատակն է վերականգնել անտառտնտեսության վերահսկողության տակ գտնվող երբեմնի կանաչ գոտիներն ու անտառային ծածկույթը: Հանդիսությանը ներկա էին Լոռու մարզպետարանի բոլոր վարչությունների աշխատակիցները՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, գերատեսչությունների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների կոլեկտիվներ, մարզի տարբեր համայնքներից ժամանած հյուրեր:

Կայացավ «Լավագույն մարզական ընտանիք -2019» մրցույթի եզրափակիչ փուլը 14.10.2019
Հոկտեմբերի 6-9-ը Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրում անցկացվեց ավանդական՝ արդեն տասնվեցերորդ տարին անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթը, որին մասնակցում էին ընտանիքներ Արցախից, ՀՀ 10 մարզերից և Երևանից: Մրցույթն անցկացվեց 6 մրցաձևում՝ չորս տարիքային խմբի համար, ինչպես նաև երկու տարիքային խմբում` հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար:

Լոռու մարզում ներդրվեց հողի մշակման նոր՝ անվար ցանքի տեխնոլոգիան 11.10.2019
«Կանաչ էներգիա» ՍՊԸ հիմնադիր, ֆերմեր Արթուր Գրիգորյանի կողմից Լոռու մարզի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում ներդրվել է հողի մշակման նոր՝ անվար ցանքի տեխնոլոգիա: Համայնքում հիմնված անվար ցանքի տեխնոլոգիայի ներկայացման նպատակով ցուցադրություն էր կազմակերպվել դաշտում, որին ներկա էին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար՝ Արտյոմ Շահվերդյանը, գյուղատնտեսության բաժնի մասնագետ՝ Արշակ Բաղդասարյանը, համայնքների ղեկավարներ, բնակիչներ, ֆերմերներ: Մարզպետարանի ոլորտի պատասխանատուները նշում են, որ մարզում այն ոչ միայն եզակի է իր հողամշակման եղանակով, այլև, չնայած իր բարձր արժեքին, եկամտաբեր:

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՏԱՇԻՐԻ ՕՐԸ 11.10.2019
Հոկտեմբերի 11- ին Տաշիր քաղաքում հանդիավորությամբ նշվեց Տաշիրի 175-ամյակը: Տոնակատարությունը մարդաշատ էր. տաշիրցիներից զատ՝ պաշտոնատար անձինք, հյուրեր, ովքեր եկել էին կիսելու տաշիրցիների տոնական տրամադրությունը: Տոնախմբությունն անցկացվեց մշակույթի տան մերձակա այգում, որը տոնականորեն զարդարված էր: Հյուրերի թվում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, համայնքապետեր, հյուրեր: Միջոցառումը համեմված էր գեղարվեստական կատարումներով, ուրախ երգ ու պարով: Տաշիրցիներին ողջունեց և իր բարեմաղթանքները հղեց մարզի ղեկավարը:

Լոռու մարզպետին կից ձևավորվում է Երիտասարդական աշխատանքային խումբ 10.10.2019
Լոռու մարզպետին կից ձևավորվում է Երիտասարդական աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն 18-30 տարեկան ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներ մարզի տարբեր տարածաշրջաններից: Ամիսներ առաջ նախնական հավաք իրականացվել է, և այժմ այդ խմբում ընդգրկվելու թեկնածուները տասնմեկն են. այն դեռևս համալրման կարիք ունի: Նրանց հետ հանդիպում ունեցավ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նախ՝ ծանոթանալու, ապա նաև՝ հասկանալու, թե երիտասարդներն ինչպե՞ս են պատկերացնում իրենց գործունեությունը աշխատանքային խմբում:Վերջինիս աշխատանքները կհամակարգի մարզպետի խորհրդական Հարություն Այվազյանը: